15
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 12 ամիս է` սկսած վերջնական
սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ երաշխիքային կտրոնով արտադրողը
հաստատում է այս սարքի սպասունակությունը և պարտավորվում է
անվճար հիմունքով վերացնել արտադրողի մեղքով առաջացած բոլոր
անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1.
Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները կատարելու դեպքում՝
-
հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի բնօրինակ
երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի անվանումը, սերիայի համարը,
վաճառքի ամսաթիվը, ավելացնելով վաճառող ընկերության կնիքը և
վաճառող ընկերության ներկայացուցչի ստորագրությունը երաշխիքային
կտրոնի վրա, կնիքներ յուրաքանչյուր կտրվող կտրոնի վրա, գնորդի
ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային սպասարկումը վերը նշված
փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, կամ եթե դրանցում նշված
տեղեկությունը թերի, անհասկանալի կամ հակասական է:
2.
Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ պայմանները կատարելու
դեպքում՝
-
պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված ցուցումներին խիստ
համապատասխան,
-հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու պահանջներին։
3.
Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական սպասարկում, մաքրում,
տեղադրում, կարգաբերում սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
-մեխանիկական վնասվածքներ,
-սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
-
օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ գործողություններ
սեփականատիրոջ կողմից,
-սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
-
բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն), ինչպես նաև
վաճառողից և արտադրողից չկախված այլ պատճառներ,
-կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը սարքի մեջ,
-
վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ չլիազորված
անձանց կողմից,
-
սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային օգտագործման
մակարդակը), սարքի միացումը էլեկտրամատակարարման
հեռահաղորդակցական և կաբելային ցանցերին, որոնք չեն
համապատասխանում պետական տեխնիկական չափանիշներին,
-
ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց փոխարինումը
նախատեսված է կառուցվածքով և կապված չէ ապրանքի
ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ մարտկոցներ,
էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ), էլեկտրասնուցման արտաքին
բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ, գոտիներ,
պայուսակներ, ցանցեր, դանակներ, շշեր, ափսեներ, տակդիրներ, վանդակներ,
շամփուրներ, փողրակներ, խողովակներ, խոզանակներ, կցորդներ, փոշեհավաք
պարկեր, ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
-
մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ աշխատանք ոչ
համապատասխան կամ սպառված մարտկոցների հետ,
-
կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ կուտակիչ
մարտկոցներ լիցքավորելու կանոնների խախտումների պատճառով
առաջացած վնասներ։