15
•վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ
չլիազորված անձանց կողմից,
•սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և կաբելային
ցանցերին, որոնք չեն համապատասխանում պետական
տեխնիկական չափանիշներին,
•ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց
փոխարինումը նախատեսված է կառուցվածքով և կապված չէ
ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ մարտկոցներ,
էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ), էլեկտրասնուցման
արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ,
գոտիներ, պայուսակներ, ցանցեր, դանակներ, շշեր, ափսեներ,
տակդիրներ, վանդակներ, շամփուրներ, փողրակներ, խողովակներ,
խոզանակներ, կցորդներ, փոշեհավաք պարկեր, ֆիլտրեր, հոտի
կլանիչներ),
• մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ աշխատանք ոչ
համապատասխան կամ սպառված մարտկոցների հետ,
•կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝
կուտակիչ մարտկոցներ լիցքավորելու կանոնների խախտումների
պատճառով առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից ի հավելումն
սպառողի՝ գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքների
և որևէ կերպ չի սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում մարդկանց,
ընտանի կենդանիներին, սպառողի կամ երրորդ անձանց գույքին
TM CENTEK ի ապրանքի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն
հասցված որևէ վնասի համար, եթե դա տեղի է ունեցել ապրանքի
օգտագործման և տեղադրման կանոններն ու պայմանները
չպահպանելու, սպառողի կամ երրորդ անձանց դիտավորյալ կամ
անզգույշ գործողությունների (անգործության), ֆորսմաժորային
հանգամանքների արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է միայն մաքուր
վիճակում (սարքի վրա չպետք է լինեն սննդի մնացորդներ, փոշի
և այլ կեղտեր):
-Առավելագույն հզորությունը` 2400 Վտ
-Ներծծման հզորությունը` 420 Վտ
-Նոմինալ ւարումը` 220-240 Վ ~50/60 Հց
7. ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի է
առանձնացնել սովորական կենցաղային թափոններից և հանձնել
էլեկտրական սարքերի ընդունման հատուկ կետ վերամշակելու
համար։
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ,
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած այն
վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը
օգտագործվում է սույն ձեռնարկում նշված ցուցումերին և գործող
տեխնիկական չափանիշներին խիստ համապա-տասխան:
Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք ձեր մոտակա
սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա շահագործման
վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու համար: Ապրանքի
արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի համարում (2 և
3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության ամիս)։ Սարքի
սպասարկման ժամանակ որևէ հարցի ծագման կամ դրա
անսարքության դեպքում դիմեք TM CENTEK-ի լիազորված
սպասարկման կենտրոն: Կենտրոնի հասցեն կարելի է գտնել
https://centek.ru/servis կայքում։ Աջակցության ծառայությունների
հետ կապ հաստատելու միջոցներ՝ հեռ՝ +7 (988) 24-00-178, VK՝
vk.com/centek_krd: Գլխավոր սպասարկման կենտրոն՝ ՍՊԸ
«Լարինա-Սերվիս», ք. Կրասնոդար: Հեռ.՝ +7 (861) 991-05-42:
Ապրանքը ունի համապատասխանության
սերտիֆիկատ՝
№ ЕАЭС RU С-CN.ВЕ02.В.02216/20 ից 28.04.2020 թ.:
9. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Ընկերություն՝ ԻՊ Ասրումյան Կ.Շ.: Հասցե՝ Ռուսաստան,
350912,
գ. Կրասնոդար, պգտ. Պաշկովսկիյ, ուլ. Ատամանա
Լիսենկոյի, 23: Հեռ. +7 (861) 2-600-900:
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 12 ամիս է`
սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ
երաշխիքային կտրոնով արտադրողը հաստատում է այս
սարքի սպասունակությունը և պարտավորվում է անվճար
հիմունքով վերացնել արտադրողի մեղքով առաջացած բոլոր
անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
•հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի
բնօրինակ երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի անվանումը,
սերիայի համարը, վաճառքի ամսաթիվը, ավելացնելով վաճառող
ընկերության կնիքը և վաճառող ընկերության ներկայացուցչի
ստորագրությունը երաշխիքային կտրոնի վրա, կնիքներ
յուրաքանչյուր կտրվող կտրոնի վրա, գնորդի ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային սպասարկումը
վերը նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, կամ
եթե դրանցում նշված տեղեկությունը թերի, անհասկանալի կամ
հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
• պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված ցուցումներին
խիստ համապատասխան,
•հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու
պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական սպասարկում,
մաքրում, տեղադրում, կարգաբերում սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
• մեխանիկական վնասվածքներ,
• սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
•օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
• սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
• բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն), ինչպես
նաև վաճառողից և արտադրողից չկախված այլ պատճառներ,
• կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը
սարքի մեջ,