Electrolux EHH96240IK Руководство пользователя

  • Привет! Я чат-бот, который прочитал руководство пользователя для индукционной варочной панели Electrolux EHH96240IK. Я могу ответить на ваши вопросы о её функциях, таких как PowerBoost, блокировка от детей, и автоматическое отключение, а также о правильном уходе и устранении неполадок. Спрашивайте!
  • Как включить и выключить варочную панель?
    Что делать, если варочная панель неожиданно выключается?
    Как использовать функцию PowerBoost?
    Как активировать блокировку от детей?
    Какие типы посуды подходят для индукционной варочной панели?
EHH96240IK
Օգտվողի ձեռնարկ
Սալօջախ
HY 2
Колдонуучу нускамасы
Тамак жасаган плитанын
үстү
KY 18
Инструкция по
эксплуатации
Варочная панель
RU 35
Інструкція
Варильна поверхня
UK 53
electrolux.com/register
ՄԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՄԱՍԻՆ
Շնորհակալ ենք Electrolux սարքը գնելու համար: Դուք ընտրել եք այն սարքը, որն ստեղծվել է
մասնագիտական փորձառության և նորարարության տասնամյակների հիման վրա: Ձեր հանգստությունն
ապահովելու համար ստեղծվել է այս ճարտարամիտ և նորաձև սարքը: Այսպիսով, ամեն անգամ այս սարքից
անվտանգ կերպով օգտվելիս կստանաք ամենալավ արդյունքը:
Բարի գալուստ Electrolux:
ԱՅՑԵԼԵՔ ՄԵՐ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԸ.
Գտեք օգտագործման վերաբերյալ խորհուրդներ, շահագործման ձեռնարկներ, անսարքությունների
վերացման մասնագետ, տեխնիկական սպասարկման և վերանորոգման վերաբերյալ տեղեկատվություն՝
www.electrolux.com/support
Գրանցեք ձեր սարքն ավելի լավ սպասարկում ստանալու համար.
www.registerelectrolux.com
Ձեր սարքի համար գնեք օժանդակ պարագաներ, լրացուցիչ փոխադրիչ մասնիկներ և օրիգինալ
պահեստամասեր.
www.electrolux.com/shop
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Միշտ օրիգինալ պահեստամասեր օգտագործեք:
Լիազորված սպասարկման կենտրոնի հետ կապվելիս համոզվեք, որ առկա են հետևյալ տվյալները` Մոդելը,
PNC, Սերիական համարը:
Այս տեղեկությունները կարելի է գտնել տեխնիկական տվյալների աղյուսակում:
Զգուշացում / Նախազգուշացում` անվտանգության մասին տեղեկություններ
Ընդհանուր տեղեկություններ և խորհուրդներ
Բնապահպանական տեղեկություններ
Սույն փաստաթուղթը չպետք է փոփոխվի առանց նախնական ծանուցման.
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ......................................... 2
2. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ...................................................................................... 4
3. ՏԵՂԱԴՐՈՒՄ......................................................................................................................7
4. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ...................................................................................9
5. ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ.............................................................................................10
6. ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԵՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ........................................................................................12
7. ԽՆԱՄՔ ԵՒ ՄԱՔՐՈՒՄ...................................................................................................... 14
8. ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ................................................................................... 14
9. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ................................................................................................16
10. ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ..................................................................................16
1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սարքը տեղադրելուց և օգտագործելուց առաջ, ուշադիր կարդացեք
շահագործման հրահանգները: Ոչ ճիշտ տեղադրման կամ օգտագործման
2 Հայերեն
հետևանքով առաջացած վնասվածքների դեպքում արտադրողը
պատասխանատվուտթյուն չի կրում: Շահագործման հրահանգները հետագա
օգտագործման համար միշտ պահեք ապահով և հասանելի վայրում:
1.1 Երեխաների և սահմանափակ հնարավորություններով
մարդկանց անվտանգությունը
Տվյալ սարքը նախատեսված չէ ֆիզիկական, սենսորային կամ մտավոր
սահմանափակ հնարավորություններով, փորձի կամ համապատասխան
գիտելիքների պակաս ունեցող անձանց (այդ թվում` երեխաների) կողմից
օգտագործվելու համար, եթե նրանք չեն վերահսկվում կամ սարքն
օգտագործելու վերաբերյալ համապատասխան հրահանգներ չեն ստացել
նրանց անվտանգության համար պատասխանատու անձանց կողմից:
Հարկավոր է երեխաներին վերահսկել, որպեսզի նրանք չխաղան սարքի։
Ողջ փաթեթավորումը հեռու պահեք երեխաներից և պատշաճ ձևով
կազմակերպեք դրանց մասերի հեռացումը:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Երեխաներին և ընտանի կենդանիներին հեռու
պահեք սարքից, երբ այն աշխատում կամ հովանում է: Շահագործման
ընթացում հասանելի մասերը շատ են տաքանում:
Եթե սարքն ունի պաշտպանություն երեխաներից ֆունկցիա, ապա
հարկավոր է այն միացնել:
Առանց հսկողության երեխաները չպետք է իրականացնեն սարքի
մաքրման և թույլատրելի տեխնիկական սպասարկման աշխատանքներ:
1.2 Անվտանգության տեխնիկայի ընդհանուր կանոններ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Շահագործման ընթացում սարքը և նրա
հասանելի մասերը ուժեղ տաքանում են: Զգույշ եղեք և խուսափեք
տաքացնող տարրերի հետ կոնտակտից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Եփող մակերեսին առանց հսկողության թողնված
յուղով կամ ձեթով պատրաստվող մթերքները կարող են վտանգ
ներկայացնել և հրդեհի պատճառ հանդիսանալ:
ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ մի փորձեք բոցի վրա ջուր լցնել, դրա փոխարեն
անջատեք սարքը և ծածկեք բոցը, օրինակ, կափարիչով կամ
հակահրդեհային սավանով:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Սարքն չպետք է սպասարկվի արտաքին
փոխարկման սարքի միջոցով, ինչպես օրինակ` տայմերը, կամ միացված
լինի շղթային, որը պարբերաբար միանում և անջատվում է սպասարկող
ծրագրի միջոցով:
Հայերեն 3
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Կերակուր պատրաստելու գործընթացը պետք է
վերահսկվի: Կարճ ժամանակում պատրաստվող կերակուրների
հսկողությունը պետք է անընդհատ լինի:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Հրավտանգ է՝ Եփող մակերեսներ մի օգտագործեք
իրեր պահպանելու նպատակով:
Մետաղական իրերը, օրինակ՝ դանակները, պատառաքաղները, գդալները
և կափարիչները, չպետք է դրվեն եփող մակերեսի վրա, քանի որ դրանք
կարող են տաքանալ:
Սարքը մի օգտագործեք նախքան երկառուցված կառուցվածքի մեջ
տեղադրելը:
Սարքի մաքրման համար գոլորշամաքրիչ մի օգտագործեք:
Օգտագործելուց հետո անջատեք այրիչը իր բռնակով և մի ապավինեք
կաթսայի առկայության դետեկտորին:
Անջատեք սարքը և հանեք լարը ցանցային խրոցից` հոսանքահարումից
խուսափոխու համար, եթե ապակե կերամիկայի / ապակե մակերեսը
ճաքած է: Եթե սարքը միացրած է անմիջապես ցանցային մալուխին
բաշխիչ տուփի միջոցով, ապա հանեք ապահովիչը` սարքն
էլեկտրասնուցումից անջատելու համար: Ամեն դեպքում դիմեք
Հեղինակազորված Սպասարկման Կենտրոն:
Հոսանքահարումից խուսափոխու համար սնուցող ցանցային մալուխի
վնասման դեպքում, այն պետք է փոխարինվի արտադրողի, նրա
Հեղինակազորված Սպասարկման Կենտրոնի կամ համանման
որակավորված անձնակազմի կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Օգտագործեք միայն կերակրի պատրաստման
սարքի արտադրողի մշակած եփող մակերեսի պաշտանիչներ կամ
շահագործման ձեռնարկում սարքը արտադրողի կողմից որպես
թույլատրելի մատնանշված պաշտպանիչներ կամ սարքին ներկառուցված
պաշտպանիչներ: Եփող մակերեսների այլ տիպի պաշտպանիչների
օգտագործումը կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալ:
2. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
2.1 Տեղադրում
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Սարքի տեղադրումը պետք է կատարի
միայն որակավորում ունեցող անձը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Վնասվածքներ ստանալու կամ սարքը
վնասվելու վտանգ:
Հանեք ամբողջ փաթեթը
Պետք չէ տեղադրել կամ օգտագործել
խափանումներ ունեցող սարք:
4 Հայերեն
Հետևեք սարքի լրակազմում առկա տեղադրման
ձեռնարկի ցուցումներին:
Այլ սարքերից և իրերից նվազագույն
հեռավորություն ապահովեք:
Քանի որ սարքը ծանր է, զգույշ եղեք այն
տեղափոխելիս: Օգտագործեք անվտանգության
ձեռնոցներ և փակ ոտնամաններ:
Կտրվածքների մակերեսը ծածկեք հերմետիկ
նյութով՝ խոնավության պատճառով դրանց ուռելը
կանխելու համար:
Պաշտպանեք սարքի տակի մասը գոլորշուց և
խոնավությունից:
Սարքը դռան մոտ կամ պատուհանների տակ մի
տեղադրեք: Սա կանխում է սարքի վրայից տաք
խոհանոցային սպասքի ընկնելը, երբ դուռը կամ
պատուհանը բացվում է:
Յուրաքանչյուր սարքի ներքևի մասում տեղադրված
է սառեցնող օդափոխիչ:
Եթե սարքը տեղադրված է դարակի վերևում.
Պետք չէ այնտեղ պահել թղթի փոքր կտորներ
կամ թերթեր, որոնք կարող են ներս քաշվել,
քանի որ դրանք կարող են վնասել սառեցման
օդափոխիչները կամ բացասական ազդել
սառեցման համակարգին:
Սարքի ներքևի մասի և դարակում պահվող
մասերի միջև պարտադիր պետք է
մոտավորապես 2 սմ հեռավորությամբ արանք
պահպանել:
Հեռացրեք սարքի տակ գտնվող պահարանում
տեղադրված բաժանարար միջնորմերը:
2.2 Միացում Էլեկտրական ցանցին
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Այրվածքներ ստանալու կամ
էլեկտրահարման վտանգ:
Բոլոր էլեկտրական միացումները պետք է կատարի
որակավորված էլեկտրիկը:
Սարքը պետք է հողանցվի:
Որևէ գործողություն կատարելուց առաջ
անհրաժեշտ է անջատել սարքի էլեկտրասնուցումը:
Համոզվեք, որ տեխնիկական տվյալների ցուցակի
պարամետրերը համապատասխանում են
էլեկտրասնուցմանը:
Համոզվեք, որ սարքը ճիշտ է տեղադրված: Թույլ
կամ սխալ ամրացված ցանցային մալուխը կամ
խրոցը (եթե առկա է) կարող է լարերի
գերտաքացում առաջացնել:
Օգտագործեք ճիշտ էլեկտրասնուցման ցանցային
մալուխ:
Բացառեք էլեկտրասնուցման ցանցային մալուխի
խճճումը:
Համոզվեք որ, հոսանքահարումից պաշտպանության
սարքը տեղադրված է:
Մալուխի վրա տեղադրեք ձգումը թուլացնող օղակ:
Համոզվեք, որ սարքը մոտակա վարդակին
միացնելիս, ցանցային մալուխը կամ խրոցը (եթե
առկա է) չի շփվում սարքի կամ խոհանոցային
սպասքի տաքացած մակերևույթների հետ:
Հոսանքի բաշխիչներ և երկարացման լարեր մի
օգտագործեք:
Հետևեք, որ էլեկտրասնուցման խրոցը
(առկայության դեպքում) ու ցանցային մալուխը
չվնասվեն: Ցանցային մալուխը փոխարինելու
համար դիմեք Հեղինակազորված Սպասարկման
Կենտրոն կամ էլեկտրիկին:
Սարքի էլեկտրաուղղուրդիչ կամ մեկուսիչ մասերը
պաշտպանող դետալները պետք է այնպես
ամրացված լինեն, որ հանվեն միայն հատուկ
գործիքների օգնությամբ:
Ցանցային մալուխի խրոցը մտցրեք վարդակի մեջ
միայն սարքի տեղադրումից հետո: Տեղադրումից
հետո համոզվեք, որ էլեկտրասնուցման ցանցային
խրոցը հասանելի է:
Եթե ցանցային վարդակը թույլ է, խրոցը նրան մի
միացրեք:
Սարքն անջատելու համար ցանցային մալուխից մի
քաշեք: Միշտ քաշեք խրոցից:
Օգտագործեք միայն ճիշտ մեկուսիչ սարքեր.
լարերը պահպանող կտրվածքներ, ավտոմատ
ապահովիչներ (բնիկի պտուտակաձև
ապահովիչներ), թափառող հոսանքի ավտոմատ
ապահովիչներ և անջատիչներ:
Սարքը էլեկտրասնուցմանը պետք է միանա
մեկուսիչ բլոկի միջոցով, որը թույլ կտա անջատել
այն էլեկտրասնուցման ցանցի բոլոր բևեռներից:
Մեկուսիչ բլոկը պետք է կոնտակների միջև
առնվազն 3 մմ հեռավորություն պաշտպանի:
2.3 Շահագործում
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Շահագործումը կապված է
վնասվածքներ, այրվածքներ և
էլեկտրահարում ստանալու ռիսկի հետ:
Սկզբնական գործարկումից առաջ պետք է հանել
ամբողջ փաթեթավորումը, պիտակները և
պաշտպանիչ թաղանթները (եթե այդպիսիք կան):
Այս սարքը նախատեսված է միայն կենցաղային
(տնային պայմաններում) օգտագործման համար։
Փոփոխություններ մի մտցրեք սարքի
պարամետրերի մեջ:
Համոզվեք, որ օդափոխության անցքերը խցանված
չեն:
Հայերեն 5
Աշխատանքի ընթացքում սարքը մի թողեք առանց
հսկողության:
Յուրաքանչյուր օգտագործումից հետո այրիչները
պետք է անջատել:
Մի ապավինեք կաթսայի առկայության
դետեկտորին:
Սպասքը և կաթսաների կափարիչները չի կարելի
դնել այրիչների վրա: Դրանք կարող են ուժեղ
տաքանալ:
Մի շահագործեք սարքը խոնավ ձեռքերով կամ երբ
ջուր է թափվել վրան:
Սարքը մի օգտագործեք որպես աշխատասեղան կամ
ատեստավորման մակերես:
Սարքի մակերեսի վրա ճաքերի առաջացման
դեպքում անմիջապես անջատեք սարքը
էլեկտրոսնուցումից: Դա հնարավորություն է
տալիս կանխել հոսանքահարումը:
Կարդիոխթանիչ ունեցող օգտագործողները պետք է
առնվազն 30 սմ հեռավորություն պահպանեն
ինդուկցիոն եփող մակերեսից, երբ սարքը
աշխատում է:
Մթերքները տաք յուղի մեջ դնելուց, զգուշացեք
վերջինիս ցայտումներից:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Բռնկվելու կամ պայթյունի վտանգ
Ճարպերը և յուղերը տաքացնելիս կարող են
դյուրավառ գոլորշիներ արձակվել: Ճարպերով և
յուղերով պատրաստելիս պահպանեք դրանք կրակից
կամ տաքացած օբյեկտներից հեռավորության վրա:
Շատ տաքացած յուղերի գոլորշիները կարող են
ինքնաբուխ հրդեհի պատճառ հանդիսանալ:
Օգտագործված յուղը, որը կարող է մթերքների
մնացորդներ պարունակել, կարող է ավելի ցածր
ջերմաստիճանում հրդեհի բռնկման պատճառ
հանդիսանալ, քան առաջին անգամ օգտագործվող
յուղը:
Սարքի մեջ, մոտ կամ վրա մի դրեք դյուրավառ
ապրանքներ կամ իրեր, որոնք ներծծված են
դյուրավառ նյութերով:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Սարքը վնասվելու վտանգ:
Տաք խոհանոցային սպասքը մի դրեք կառավարման
վահանակի վրա:
Տաք թավայի կափարիչը մի դրեք ջեռոցի ապակե
մակերեսին:
Թույլ մի տվեք, որ խոհանոցային սպասքը դատարկ
եռա:
Թույլ մի տվեք, որ սարքի մակերևույթի վրա
խոհանոցային սպասք կամ այլ առարկաներ ընկնեն:
Սարքը կարող է վնասվել:
Մի միացրեք այրիչները դատարկ կամ առանց
խոհանոցային սպասքի դեպքերում:
Սարքի վրա մի դրեք ալյումինե փայլաթիթեղ:
Չուգունե, ալյումինե կամ վնասված հատակով
սպասքը կարող է քերծվածքներ առաջացնել
ապակու/ապակե կերամիկայի մակերևույթի վրա:
Նման առարկաները եփող մակերևույթից միշտ վեր
տեղափոխեք:
Այս սարքը նախատեսված է միայն ուտեստներ
պատրաստելու համար: Այն չի կարելի այլ
նպատակներով օգտագործել, օրինակ՝ սենյակի
տաքացման համար:
2.4 Խնամք և մաքրում
Սարքի արտաքին մակերեսի մաշվածությունը
կանխելու համար կանոնավոր կերպով մաքրեք այն:
Նախքան մաքրելը սարքն անջատեք և թողեք
հովանա:
Սարքի մաքրման համար մի օգտագործեք բարձր
ճնշման սրսկիչներ և գոլորշի:
Սարքը մաքրեք խոնավ փափուկ շորով: Օգտագործեք
միայն չեզոք լվացող նյութեր: Մի օգտագործեք
հղկող միջոցներ, հղկող սպունգներ, լուծիչներ կամ
մետաղական առարկաներ:
2.5 Սպասարկում
Սարքը վերանորոգելու համար Լիազորված
սպասարկման կենտրոն դիմեք: Օգտագործեք միայն
գործարանային պահեստամասեր:
Կապված այս արտադրանքի ներսում գտնվող`
առանձին վաճառվող լամպի (լամպերի) և լամպի
պահեստամասերի հետ. Այս լամպերը նախատեսված
են կենցաղային սարքերում ծայրահեղ ֆիզիկական
պայմաններին դիմակայելու համար, ինչպիսիք են
ջերմաստիճանը, թրթռումը, խոնավությունը, կամ
նախատեսված են սարքի գործառնական
կարգավիճակի մասին ազդանշան տալու համար:
Դրանք նախատեսված չեն այլ նպատակներով
օգտագործվելու և հարմար չեն բնակելի
տարածքների լուսավորության համար
2.6 Oգտահանում
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Վնասվածքներ ստանալու և խեղդվելու
վտանգ:
Սարքը օգտահանելու վերաբերյալ
տեղեկությունների համար դիմեք Ձեր դիլերին,
արտադրողի կողմից լիազորված անձին կամ կոշտ
թափոնների օգտահանման հարցերով զբաղվող
տեղական օպերատորին։
6 Հայերեն
Անջատեք սարքի խրոցը էլեկտրասնուցման ցանցից: Էլեկտրասնուցող մալուխը սարքին հնարավորինս
մոտեցրեք՝ կտրելով և հեռացնելով ավելորդը:
3. ՏԵՂԱԴՐՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տես Անվտանգությանը վերաբերվող
բաժինները:
3.1 Տեղադրելուց առաջ
Եփող մակերեսը տեղադրելուց առաջ արտագրեք
աղյուսակում բերված տեխնիկական տվյալները, որոնք
ներառում են հետևյալ տեղեկությունները:
Տեհնիկական տվյալների աղյուսակը գտնվում է եփող
մակերեսի տակի մասում:
Սերիական № ...........................
3.2 Ներկառուցվող եփող մակերեսներ
Ներկառուցվող եփող մակերեսները օգտագործեք միայն
կահույքի ճիշտ բացվածքի մեջ և մակերեսների վրա
տեղավորելուց հետո՝ աշխատելով ստանդարտներին
համապատասխան:
3.3 Միացման մալուխ
Սալիկը սնուցվում է միացման մալուխով։
Վնասված ցանցային մալուխը փոխարինելիս
հարկավոր է օգտագործել հետևյալ տեսակի
մալուխ․ H05V2V2-F որը դիմակայում է 90°C
կամ ավելի բարձր ջերմաստիճանի: Դիմեք
Հեղինակազորված Սպասարկման Կենտրոն:
Միացման մալուխը կարող է փոխել միայն
որակավորված էլեկտրիկը։
3.4 Միացման սխեմայով
220V-240V
N N
220V-240V
220V-240V
PE
L L
220V-240V 1N
220V-240V
N PE
L
400V 2N
220V-240V
220V-240V
N
L1
L2
PE
Պտուտակների միջև տեղադրեք զուգահոսագծեր, ինչպես ցուցադրված է։
3.5 Մոնտաժում
Եթե եփող մակերեսը գլխիկի տակ տեղադրեք, խնդրում
ենք նայել գլխիկի տեղադրման հրահանգները՝ սարքերի
միջև նվազագույն հեռավորության համար:
Հայերեն 7
min.
50mm
min.
500mm
Եթե սարքը դարակի վերևում տեղադրվի, եփող
մակերեսի օդափոխիչը կարող է եփելու ընթացքում
տաքացնել այն իրերը, որոնք դրված են դարակում:
Տե՛ս «Electrolux ինդուկցիոն սալիկի սեղաներեսի
տեղադրման» տեսահրահանգները՝ մուտքագրելով
ստորև գծապատկերում նշված ամբողջական
անվանումը։
www.youtube.com/electrolux
www.youtube.com/aeg
How to install your Electrolux
Induction Hob - Worktop installation
8 Հայերեն
4. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
4.1 Եփող մակերեսի ֆունկցիոնալ տարրեր
210 mm
145 mm
180 mm
145 mm
1
1
1 1
2
1
Ինդուկցիոն այրիչ
2
Կառավարման վահանակ
4.2 Կառավարման վահանակի գծագիր
1 32 4 5
Սարքը շահագործեք սենսորային դաշտերի միջոցով: Ֆունկցիաների գործելը հաստատվում է դիսպլեյներիի,
ինդիկատորների և ձայնային ահազանգերի աշխատանքով:
Սենսոր
ային
դաշտ
Ֆունկցիա Մեկնաբանություն
1
«ՄԻԱՑՈՒՄ/ԱՆՋԱՏՈՒՄ» Եփող մակերեսի միացում և անջատում:
2
Արգելափակում / «Պաշտպանություն
երեխաներից» ֆունկցիա
Կառավարման վահանակի արգելափակում/արգելաբացում:
3
- Այրիչն ընտրելու համար:
4
- Տաքացման աստիճանի կարգավորումների
դիսպլեյ
Տաքացման աստիճանի կարգավորումներ:
5
/
- Տաքացման աստիճանի կարգավորումների ցուցադրում:
4.3 Տաքացման աստիճանի դիսպլեյի ցուցիչները
Դիսպլեյ Նկարագրություն
Այրիչն անջատվում է:
Հայերեն 9
Դիսպլեյ Նկարագրություն
-
Այրիչն գործում է:
PowerBoost գործում է:
+ թիվ
Խափանում է տեղի ունեցել:
Այրիչը դեռ չի սառել (մնացորդային ջերմություն):
Արգելափակում / «Պաշտպանություն երեխաներից» ֆունկցիա գործում է:
Սխալ, չափազանց փոքր տարա կամ սպասքի բացակայություն այրիչի վրա:
Ավտոմատ անջատում գործում է:
4.4 Մնացորդային ջերմության ցուցիչ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Քանի դեռ ցուցիչը միացված է,
մնացորդային տաքությունից
այրվածքներ ստանալու վտանգ կա։
Ինդուկցիոն այրիչները արտադրում են սննդի
պատրաստման համար անհրաժեշտ տաքություն`
անմիջապես դրանց վրա տեղադրված խոհանոցային
սպասքի հատակում: Ապակե կերամիկայի մակերեսը
տաքանում է խոհանոցային սպասքից:
ցուցիչը հայտնվում է, երբ եփման գոտին տաք է։
Ցուցիչը կարող է նաև հայտնվել․
հարակից եփման գոտիների համար, նույնիսկ եթե
դրանք չեք օգտագործում,
երբ տաք թավան դրվում է սառը եփման գոտու վրա,
երբ սալիկն անջատված է, բայց եփման գոտին դեռ
տաք է։
Ցուցիչը անհետանում է, երբ եփման գոտին սառչում է։
5. ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տես Անվտանգությանը վերաբերվող
բաժինները:
5.1 Միացում կամ անջատում
Սեղմեք մեկ վայրկյանով , որպեսզի միանա կամ
անջատվի ջեռոցը:
5.2 Ավտոմատ անջատում
Այս ֆունկցիան ավտոմատ անջատում է եփող
մակերեսը, եթե
անջատված են բոլոր այրիչները,
եփող մակերեսը միացնելուց հետո տաքացման
աստիճան ընտրված չէ,
ինչ-որ բան եք թափել կամ 10 վայրկյանից ինչ-որ
իր եք դրել (թավա, կտոր, այլ) կառավարման
վահանակի վրա: Լսվում է ձայնային ազդանշան,
որից հետո եփող մակերեսը անջատվում է:
Հեռացրեք կողմնակի առարկան կամ մաքրեք
կառավարման վահանակը:
եփող մակերեսը չափից շատ է տաքանում (օրինակ,
երբ կաթսայի ջուրն ամբողջությամբ գոլորշիանում
է): Մինչ եփող մակերեսի հաջորդ օգտագործումը,
թույլ տվեք այն լրիվ սառչի:
սխալ տարա եք օգտագործում: Հայտնվում է
նշանը և եփող մակերեսն ավտոմատ անջատվում է
2 րոպե անց:
չեք անջատել եփող մակերեսը կամ փոխել նրա
տաքացման աստիճանը: Որոշ ժամանակ անց
միանում է և եփող մակերեսն անջատվում է:
Կապը տաքացման աստիճանի և եփող մակերեսի
անջատման ժամանակի միջև՝
10 Հայերեն
Տաքացման աստիճանի
կարգավորումներ
Ջեռոցը կանջատվի այս
ժամանակից հետո
, 1-2
6 ժամից
3 - 4 5 ժամից
5 4 ժամից
6-9 1.5 ժամ
5.3 Այրիչների ընտրում
Եփման գոտի ընտրելու համար սեղմեք այդ գոտուն
վերաբերվող սենսորային դաշտը: Ցուցադրման
վահանակի վրա հայտնվում են տաքացման աստիճանի
կարգավորումների տվյալները ( ):
5.4 Տաքացման աստիճանի
կարգավորումը
Այրիչների կարգավորում:
Սեղմեք տաքացման աստիճանը ավելացնելու
համար: Սեղմեք տաքացման աստիճանը
նվազեցվելու համար: Սեղմեք միաժամանակ
և
այրիչը միացնելու համար:
5.5 PowerBoost
Տվյալ ֆունկցիան թույլ է տալիս ավելացնել
ինդուկցիոն այրիչների տաքացման աստիճանը:
Ինդուկցիոն այրիչի համար ֆունկցիան հնարավոր է
միացնել սահմանափակ ժամանակով: Սահմանված
ժամանակն ավարտվելուց հետո ինդուկցիոն այրիչը
ավտոմատ կերպով վերադառնում է տաքացման
առավելագույն աստիճանին:
Տես «Տեխնիկական տեղեկատվություն»
բաժինը:
Այրիչի ֆունկցիան միացնելու համար. սկզբում
ընտրեք այրիչը, ապա` տաքացման առավելագույն
աստիճանը: Սեղմեք
` մինչև միանա:
Ֆունկցիան անջատելու համար. սեղմեք
։
5.6 Արգելափակում
Այրիչները աշխատեցնելիս կարող եք արգելափակել
կառավարման վահանակը: Դա կբացառի տաքացման
աստիճանի հանկարծակի փոփոխումը:
Սկզբում մուտքագրեք ջերմության
կարգավորումները:
Ֆունկցիան միացնելու համար. սեղմեք :
միանում է 4 վայրկյանից:
Ֆունկցիան անջատելու համար. սեղմեք
:
Հայտնվում է նախորդ տաքացման աստիճանի
կարգավորումը:
Եփող մակերեսը անջատվելիս նաև
անջատվում է տվյալ ֆունկցիան:
5.7 «Պաշտպանություն երեխաներից»
ֆունկցիա
Այս ֆունկցիան կանխում է եփող մակերեսի
հանկարծակի գործարկումը:
Ֆունկցիան միացնելու համար. եփող մակերեսը
միացրեք -ով: Տաքացման որևէ ռեժիմ մի ընտրեք:
Սեղմեք 4 վայրկյան: միանում է: Անջատեք
եփող մակերեսը
:
Ֆունկցիան անջատելու համար. եփող մակերեսը
միացրեք -ով: Տաքացման որևէ ռեժիմ մի ընտրեք:
Սեղմեք 4 վայրկյանով միանում է:
ինդիկատորը: Անջատեք եփող մակերեսը :
Միայն մեկ անգամվա պատրաստման համար
ֆունկցիան չեղարկելու համար. եփող մակերեսը
միացրեք -ով: միանում է: Սեղմեք 4
վայրկյանով: 10 վայրկյանից ընտրեք տաքացման
աստիճանը: Կարող եք օգտագործել եփող մակերեսը:
Եփող մակերեսն անջատելիս նշված ֆունկցիան
կրկին գործարկվում է:
5.8 Էլեկտրասնուցման կառավարում
Եթե ակտիվ են մի քանի գոտիներ, և սպառվող
էներգիան գերազանցում է էլեկտրաէներգիայի
մատակարարման սահմանափակումը, այս ֆունկցիան
տեղաբաշխում է առկա էներգիան բոլոր եփման
գոտիների միջև։ Սալիկը վերահսկում է տաքացման
կարգավորումները՝ տան էլեկտրամատակարարման
ապահովիչները պաշտպանելու համար։
Այրիչները դասակարգում են ըստ եփող մակերեսում
փուլերի համարի ու տեղադրման: Յուրաքանչյուր
փուլն ունի էլեկտրականության առավելագույն
բեռնում՝ (3300 Վտ)։ Եթե սալիկի հզորությունը
մեկ ֆազում հասնի էլեկտրաէներգիայի
առավելագույն հասանելի սահմանին, ապա եփման
Հայերեն 11
գոտիների հզորությունը ավտոմատ կերպով
կկրճատվի։
Վերջին անգամ ընտրված եփման գոտու տաքացման
կարգավորումը միշտ առաջնային է։ Մնացած
հզորությունը կբաշխվի նախկինում ակտիվացված
եփման գոտիների միջև՝ ընտրության հակառակ
հերթականությամբ:
Էկրանի վրա կրճատված հզորությամբ գոտիների
տաքացման կարգաբերումը փոփոխվում է
սկզբնական ընտրված տաքացման կարգաբերման և
իջեցված հզորությամբ տաքացման կարգաբերման
արժեքների միջակայքում։
Սպասեք, մինչև էկրանը կդադարի թարթել կամ
նվազեցրեք վերջին անգամ ընտրված եփման գոտու
տաքացման կարգավորումը։ Եփման գոտիները
կշարունակեն աշխատել իջեցված տաքացման
կարգավորումներով։ Անհրաժեշտության դեպքում
ձեռքով փոխեք եփման գոտիների տաքացման
կարգավորումները։
Նկարում ցույց են տրված հնարավոր
համադրությունները, որոնց դեպքում էլեկրաէներգիան
կարող է բաշխվել եփման գոտիների միջև։
6. ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԵՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տես Անվտանգությանը վերաբերվող
բաժինները:
6.1 Խոհանոցային սպասքը
Ինդուկցիոն այրիչներում գործում է
էլեկտրամագնիսական դաշտ, որը շատ
արագ տաքացնում է սպասքը:
Այրիչի վրա տեղադրեք միայն այն խոհանոցային
սպասքը, որը նախատեսված է ինդուկցիոն եփող
մակերեսներին օգտագործելու համար:
Խոհանոցային սպասքի հատակը պետք է լինի
հնարավորինս հաստ և հարթ:
Համոզվեք, որ կաթսաների տակերը մաքուր են և
չորացրեք դրանք՝ նախքան եփող մակերեսի վրա
տեղադրելը:
Քերծվածքներից խուսափելու համար մի սահեցրեք
կամ կոպիտ տեղաշարժեք կաթսան կերամիկական
ապակու վրա:
Նյութը, որից պատրաստված է խոհանոցային
սպասքը
ճիշտ է՝ չուգուն, պողպատ, արծնապատ պողպատ,
չժանգոտվող պողպատ, բազմաշերտ հատակով
սպասք (արտադրողի կողմից համապատասխան
նշանով պիտակավորված):
սխալ է՝ ալյումին, պղինձ, արույր, ապակի,
կերամիկա, ճենապակի:
Խոհանոցային սպասքը նախատեսված է
ինդուկցիոն եփող մակերեսին օգտագործելու
համար, եթե.
ջուրը շատ արագ սկսում է եռալ տաքացման
ամենաբարձր մակարդակում միացված այրիչի վրա;
խոհանոցային սպասքի հատակը մագնիս է ձգում։
Խոհանոցային սպասքի չափսերը
Ինդուկցիոն այրիչներն ավտոմատ կերպով
հարմարվում են սպասքի հատակի չափսերին:
Այրիչի էներգետիկ արդյունավետությունը կախված
է սպասքի տրամագծից: Թույլատրելի նվազագույն
չափսից փոքր տրամագիծ ունեցող խոհանոցային
սպասքն ստանում է այրիչով արձակվող էներգիայի
միայն որոշ մասը:
Անվտանգության և օպտիմալ եփման արդյունք
ապահովելու նպատակով մի օգտագործեք ավելի մեծ
խոհանոցային սպասք, քան նշված է «Այրիչների
բնութագրեր» բաժնում: Եփման ընթացքում
խոհանոցային սպասքը հեռու պահեք կառավարման
վահանակից: Սա կարող է ազդել կառավարման
վահանակի աշխատանքին կամ պատահաբար
ակտիվացնել եփող մակերեսի ֆունկցիաներ:
Տես «Տեխնիկական տեղեկություններ»
բաժինը:
6.2 Աղմուկ` գործարկելու ժամանակ
Եթե լսվում է.
12 Հայերեն
ճայթյունի ձայն. խոհանոցային սպասքը
պատրաստված է մի քանի տեսակի նյութերից
(բազմաշերտ հատակ):
սուլոցի ձայն. դուք բարձր աստիճանի հզորությամբ
եփման գոտի եք օգտագործում, իսկ խոհանոցային
սպասքը պատրաստված է մի քանի տեսակի
նյութերից (բազմաշերտ հատակ):
դռռոց. դուք բարձր աստիճանի հզորություն եք
օգտագործում:
չխկոց. էլեկտրական հոսանքափոխում է տեղի
ունենում:
թշշոց և բզզոց. օդափոխիչն աշխատում է
Այս տեսակ աղմուկները նորմալ են և խափանում
չեն համարվում:
6.3 Եփող մակերեսի օգտագործման
օրինակներ
Տաքության աստիճանի կարգավորման և պատրաստման
գոտու էներգիայի սպառման հարաբերակցությունը
գծային չէ: Տաքացման աստիճանը ավելացնելիս
սպառումը համաչափ չի ավելանում: Դա նշանակում է,
որ տաքացման միջին աստիճանին այրիչը սպառում է
իր անվանական հզորության կեսից քիչ:
Աղյուսակում ներկայացված տվյալները
մոտավոր են:
Տաքացման
աստիճանի
կարգավորումներ
Նշանակությունը. Ժամանակ
(րոպե)
Խորհուրդներ
- 1
Կերակուրի տաքության պահպանում: անհրաժեշտո
ւթյան
դեպքում
Ծածկեք սպասքը կափարիչով:
1-2 Հոլանդական սոուսի պատրաստում, կարագի,
շոկոլադի, ժելատինի հալում և այլն:
5 - 25 Ժամանակ առ ժամանակ խառնեք:
1-2 Պնդացում` հարած օմլետների, տապակած ձվի: 10 - 40 Պատրաստեք փակ կափարիչի պայմանում:
2 - 3 Բրնձի և կաթնային ճաշատեսակների
պատրաստում մարմանդ կրակին, պատրաստի
ուտեստների տաքացում:
25 - 50 Ավելացրեք ջուրը` բրնձի քանակից առնվազն
երկու անգամ ավել չափով: Կաթնային
ճաշատեսակները պատրաստելու ժամանակի
կեսին խառնեք:
3 - 4 Բանջարեղենի, ձկան, մսի պատրաստում
գոլորշիով:
20 - 45 Ավելացրեք մոտ երկու ճաշի գդալ հեղուկ:
4 - 5 Կարտոֆիլի պատրաստում գոլորշիով: 20 - 60 Օգտագործեք առավելագույնը ¼ լ ջուր 750 գ
կարտոֆիլի համար:
4 - 5 Մեծ ծավալի սննդի, ռագուների և ճաշերի
պատրաստում:
60 - 150 Մինչև 3 լ հեղուկ` գումարած
բաղադրամասերը:
6 - 7 Մեղմ տապակում. էսկալոպներ, հորթի մսից
կորդոն բլյու, թակած կոտլետներ, նրբերշիկ,
լյարդ, խավիծ, ձու, բլիթներ, պոնչիկներ:
անհրաժեշտո
ւթյան
դեպքում
Պատրաստման ժամանակի կեսն անցնելիս
շրջեք:
7 - 8 Ուժեղ տապակում, կարտոֆիլի ձիթաբլիթներ,
տավարի ֆիլեից սթեյքեր:
5-15 Պատրաստման ժամանակի կեսն անցնելիս
շրջեք:
9 Ջրի եռում, մակարոնեղենի եփում, մսի տապակում (գուլյաշ, կճուճներում տապակած միս), կարտոֆիլի
տապակում ֆրիտյուրի մեջ:
Մեծ քանակությամբ ջրի եռում: PowerBoost միացված է:
Հայերեն 13
7. ԽՆԱՄՔ ԵՒ ՄԱՔՐՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տես Անվտանգությանը վերաբերվող
բաժինները:
7.1 Ընդհանուր տեղեկատվություն
Եփող մակերեսը հարկավոր է մաքրել ամեն անգամ
օգտագործելուց հետո:
Միշտ օգտագործեք մաքուր հիմքով սպասք:
Մակերեսի քերծվածքները կամ մուգ բծերը չեն
ազդում եփող մակերեսի աշխատանքին:
Եփող մակերեսը մաքրելու համար օգտագործեք
համապատասխան մաքրման միջոց:
Օգտագործեք ապակու համար նախատեսված
հատուկ քերիչ:
7.2 Եփող մակերեսի մաքրում
Անմիջապես հանեք. հալած պլաստիկ զանգվածը,
պոլիէթիլենային թաղանթը, շաքար պարունակող
մթերքները, հակառակ դեպքում` աղտոտումը կարող
է հանգեցնել եփող մակերեսի վնասվածքներին:
Այրվածքներ չստանալու համար զգույշ եղեք:
Կիրառեք հատուկ քերիչը, բռնելով այն ապակե
մակերեսի հանդեպ սուր անկյան տակ և այդպես
տեղաշարժեք այն մակերեսի վրա:
Երբ եփող մակերեսը սառը վիճակում է
գտնվում, հեռացրեք. կրային բծերը, ջրի
հետքերը, յուղի կաթիլները, մետալիկ փայլով
սպիտակավուն բծերը: Եփող մակերեսը հարկավոր է
մաքրել խոնավ շորով և չքայքայող մաքրող
միջոցով: Մաքրելուց հետո չորացրեք եփող
մակերեսը փափուկ շորով:
Փայլուն մետաղի գունաթափումը վերացնելու
համար.: թրջիր կտորը քացախաջրի լուծույթի մեջ
և մաքրիր ապակյա մակերեսը:
8. ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տես Անվտանգությանը վերաբերվող
բաժինները:
8.1 Ինչ անել, եթե...
Խնդիր Հնարավոր պատճառը Լուծումը
Չի հաջողվում միացնել կամ գործարկել
եփող մակերեսը։
Եփող մակերեսը միացված չէ կամ
էլեկտրասնուցման ցանցին սխալ է
միացված:
Ստուգեք, թե արդյոք եփող մակերեսը ճիշտ է
միացված էլեկտրասնուցման ցանցին:
Վառվել է ապահովիչը: Համոզվեք, որ խնդիրը ապահովիչի հետ է
կապված: Եթե ապահովիչը վառվում է մեկից
ավելի անգամ, ապա որակավորված
էլեկտրագետի դիմեք:
Դուք տաքացման աստիճանը
10 վայրկյանում չեք սահմանել:
Նորից միացրեք եփող մակերեսը և տաքացման
աստիճանը 10 վայրկյանից արագ սահմանեք:
Միաժամանակ սեղմվել են 2 կամ ավելի
սենսորային դաշտեր:
Հարկավոր է միայն մեկ սենսորային դաշտ
սեղմել:
Կառավարման վահանակի վրա ջուր կամ յուղ
է թափվել:
Մաքրեք կառավարման վահանակը:
14 Հայերեն
Խնդիր Հնարավոր պատճառը Լուծումը
Լսվում է ձայնային ազդանշան, որից
հետո եփող մակերեսը անջատվում է:
Անջատված եփող մակերեսը ձայնային
ազդանշան է արձակում:
Մեկ կամ ավելի սենսորային դաշտերի վրա
կողմնակի առարկա է դրվել:
Հեռացրեք կողմնակի առարկան սենսորային
դաշտերի վրայից:
Եփող մակերեսը անջատվում է:
սենսորային դաշտի վրա կողմնակի
առարկա է գտնվում:
Հեռացրեք կողմնակի առարկան սենսորային
դաշտի վրայից:
Մնացորդային ջերմության ինդիկատորը
չի լուսարձակում:
Այրիչը չի տաքացել, քանի որ կարճ
ժամանակով է գործել, կամ սենսորը
վնասված է:
Եթե այրիչը գործել է բավականին երկար
ժամանակ և պետք է տաքացած լիներ,
Լիազորված Սպասարկման Կենտրոն դիմեք:
Տաքացման ռեժիմնը փոփոխվում է մի
մակարդակից մյուսը:
Էլեկտրասնուցման կառավարում գործում է: Տե՛ս «Ամենօրյա օգտագործում» բաժինը:
Սենսորային դաշտերը տաքանում են: Խոհանոցային սպասքը չափազանց մեծ է,
կամ այն կառավարման տարրերին շատ մոտ
է տեղադրված:
Մեծ խոհանոցային սպասք օգտագործելիս
հնարավորության դեպքում այն հարկավոր է
տեղադրել հետևի այրիչներին:
նշանն է հայտնվում:
«Պաշտպանություն երեխաներից» ֆունկցիա
կամ Արգելափակում է գործում:
Տե՛ս «Ամենօրյա օգտագործում» բաժինը:
նշանն է հայտնվում:
Այրիչի վրա բացակայում է խոհանոցային
սպասքը:
Խոհանոցային սպասքը դրեք այրիչի վրա:
Խոհանոցային սպասքը համապատասխան չէ: Համապատասխան սպասք օգտագործեք: Տե՛ս
«Խորհուրդներ և հուշումներ» բաժինը:
Խոհանոցային սպասքի հատակի տրամագիծը
տվյալ այրիչի համար չափազանց փոքր է:
Համապատասխան չափսերի խոհանոցային
սպասք օգտագործեք: Տե՛ս «Տեխնիկական
տեղեկություններ» բաժինը:
Հայտնվում է նշանը և թվանշան:
Եփող մակերեսի աշխատանքի խափանում է
տեղի ունեցել:
Անջատեք եփող մակերեսը և 30 վայրկյան անց
այն նորից միացրեք: Եթե նորից է
հայտնվում, եփող մակերեսը
էլեկտրասնուցումից անջատեք: 30 վայրկյան
անց եփող մակերեսը նորից միացրեք: Խնդիրը
կրկնվելու դեպքում Լիազորված Սպասարկման
Կենտրոն դիմեք:
Դուք կարող եք չընդհատվող ձայնային
ազդանշան լսել:
Էլեկտրական միացումը սխալ է կատարված: Եփող մակերեսն անջատեք էլեկտրասնուցման
ցանցից: Դիմեք որակավորված էլեկտրագետի
կամ ստուգեք սարքի տեղադրման ճշտությունը:
8.2 Եթե չի հաջողվում լուծում գտնել...
Եթե չի հաջողվում ինքնուրույն լուծում գտնել, ապա
դիմեք դիլերին կամ Հեղինակազորված Սպասարկման
Կենտրոն: Ներկայացրեք տեխնիկական տվյալների
աղյուսակում նշված տվյալները: Նաև ներկայացրեք
ապակե կերամիկայի մակերեսի կոդը, որը բաղկացած է
երեք թվանշաններից (այն նշված է ապակե վահանակի
անկյունում) և սխալի մասին հայտնվող
հաղորդագրությունը: Համոզվեք, որ ճիշտ եք
գործարկում եփող մակերեսը: Հակառակ դեպքում
դիլերի կամ սպասարկման կենտրոնի մասնագետի
կողմից տրամադրվող սպասարկումը կլինի վճարովի,
նույնիսկ երաշխիքային ժամկետը սպառված չլինելու
դեպքում։ Երաշխիքային ժամկետի և լիազորված
սպասարկման կենտրոնների մասին տեղեկատվությունը
տե՛ս երաշխիքային թերթիկում։
Հայերեն 15
9. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
9.1 Տեխնիկական տվյալների ցուցանակ
Մոդել EHH96240IK PNC 949 492 094 04
Տիպ 63 B4A 00 AA 220 - 240 Վ 50-60 Հց
Ինդուկցիա 6.6 կՎտ Արտադրված է Ռումինիայում
Սերիական № ................. 6.6 կՎտ
ELECTROLUX
9.2 Այրիչների հատկավորում
Այրիչ Անվանական
հզորությունը
(տաքացման
առավելագույն
աստիճանը) [Վտ]
PowerBoost [Վտ] PowerBoost
առավելագույն
տևողությունը
[րոպե]
Խոհանոցային
սպասքի տրամագիծը
[մմ]
Ձախ առջևի 2300 2800 10 180 - 210
Ձախ հետևի 1200 - - 125 - 145
Աջ առջևի 1200 1800 4 125 - 145
Աջ հետևի 1800 - - 145 - 180
Այրիչների հզորությունը կարող է աննշան տարբերվել
աղյուսակում նշված տվյալներից: Այն կարող է
տարբերվել` կախված խոհանոցային սպասքի նյութից և
չափսից:
Պատրաստման լավագույն արդյունքին հասնելու համար
օգտագործեք խոհանոցային սպասք, որի չափսը չի
գերազանցում աղյուսակում նշված տրամագիծը:
10. ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
10.1 Ապրանքի վերաբերյալ տեղեկություններ*
Մոդելի նույնականացուցիչը EHH96240IK
Եփող մակերեսի տեսակը Ներկառուցված եփող մակերես
Այրիչների քանակը 4
Տաքացման տեխնոլոգիան Ինդուկցիա
Կլոր այրիչների տրամագիծը (Ø) Ձախ առջևի
Ձախ հետևի
Աջ առջևի
Աջ հետևի
21,0 սմ
14,5 սմ
14,5 սմ
18,0 սմ
16 Հայերեն
Յուրաքանչյուր այրիչի էներգիայի սպառումը (EC electric
cooking)
Ձախ առջևի
Ձախ հետևի
Աջ առջևի
Աջ հետևի
190,1 Wh/kg
181,0 Wh/kg
181,0 Wh/kg
181,6 Wh/kg
Եփող մակերեսի էներգիայի սպառումը (EC electric hob) 183,4 Wh/kg
* Եվրոպական Միության համար՝ համաձայն EU 66/2014-ի: Բելառուսի համար՝ համաձայն STB 2477-2017-ի Հավելված Ա-ի:
Ուկրաինայի համար՝ համաձայն 742/2019-ի:
EN 60350-2 - Կերակուր պատրաստելու համար կենցաղային սարքեր` Մաս 2. Եփող մակերեսներ՝ Շահագործման բնութագրերի
որոշման մեթոդներ
10.2 Էլեկտրաէներգիայի խնայում
Օգտվելով նշված խորհուրդներից հնարավոր է
պատրաստման ժամանակ խնայել էլեկտրաէներգիան:
Ջուրը տաքացնելիս օգտագործեք այնքան ջուր,
որքան անհրաժեշտ է:
Հնարավորինս միշտ փակեք խոհանոցային սպասքը
կափարիչով:
Այրիչը միացնելուց առաջ տեղադրեք դրա վրա
խոհանոցային սպասքը:
Փոքր չափսերի խոհանոցային սպասքը տեղադրեք
փոքր չափսերի այրիչների վրա:
Միշտ տեղադրեք խոհանոցային սպասքը այրիչի
կենտրոնական մասում:
Օգտագործեք մնացորդային տաքությունը`
կերակուրը տաք վիճակում պահպանելու կամ
մթերքը հալեցնելու համար:
11. ՀՈԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ՇՐԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ։
նշաններով նյութերը հարկ է հանձնել
վերամշակման։ Փաթեթը դրեք երկրորդային հումքի
հավաքման համապատասխան արկղերի մեջ։
Մասնակցելով հին կեցաղային
էլեկտրասարքավորումների վերամշակմանը, դուք
օգնում եք պահպանել շրջակա միջավայրն ու մարդու
առողջությունը։ նշանով նշված կեցաղային
տեխնիկան մի թափեք կեցաղային աղբի հետ։
Սարքավորումը տարեք երկրորդային հումքի
վերամշակման ձեռնարկություն կամ դիմեք ձեր
թաղապետարանի վարչություն։
Հայերեն 17
БИЗ СИЗДИ ОЙЛОЙБУЗ
Electrolux жабдуусун сатып алганыңызга рахмат. Өзү менен кошо ондогон жылдык
тажрыйба жана инновация сунуштаган өнүмдү тандадыңыз. Кылдат жана саркеч,
атайын сиз үчүн жасалгаланган. Аны ар колдонгонуңузда дайым сонун натыйжа
аларыңызды билесиз.
Electrolux-ка кош келиңиз.
Биздин вебсайтка кирип:
Колдонуу боюнча кеңеш, брошюраларды, бузулууларды оңдоо боюнча кеңеш,
кам көрүү жана тейлөө маалыматтарын алыңыз:
www.electrolux.com/support
Мыкты кызмат үчүн өнүмүңүздү каттаңыз:
www.registerelectrolux.com
Өнүм үчүн аксессуарларды, керектелүүчү бөлүктөрдү жана түпнуска тетиктерди
сатып алыңыз:
www.electrolux.com/shop
КАРДАРЛАРДЫ ТЕЙЛӨӨ ЖАНА КЫЗМАТ КӨРСӨТҮҮ
Ар дайым түпнуска тетиктерди урунуңуз.
Ыйгарым укуктуу кызмат борборуна кайрылганда бул берилмелер жаныңызда
болушу керек: Модель, PNC, сериялык номуру.
Маалыматты сериялык жадыбалдан тапса болот.
Эскертүү / Коопсуздук жөнүндө маалыматы
Жалпы маалымат жана кеңештер
Айлана-чөйрө маалыматы
Эскертүүсүз өзгөрүлүшү мүмкүн.
МАЗМУН
1. КООПСУЗДУК МААЛЫМАТЫ.....................................................................................18
2. КООПСУЗДУК ЭРЕЖЕСИ...........................................................................................21
3. ОРНОТУУ.....................................................................................................................23
4. ПРОДУКЦИЯНЫН БАЯНДООСУ................................................................................25
5. КҮНДӨЛҮК КОЛДОНУУ.............................................................................................. 26
6. НАСААТТАР ЖАНА КЕҢЕШТЕР................................................................................ 28
7. КАМ КӨРҮҮ ЖАНА ТАЗАЛОО....................................................................................30
8. БУЗУКТУКТАРДЫ ТАБУУ........................................................................................... 30
9. ТЕХНИКАЛЫК МААЛЫМАТ........................................................................................32
10. КУБАТТУУЛУКТУН ЭФФЕКТИВДҮҮЛҮГҮ...............................................................33
1. КООПСУЗДУК МААЛЫМАТЫ
Шайманды орнотуудан жана колдонуудан мурун, кошо
берилген колдонмо китепчесин окуп чыгыңыз. Өндүрүүчү
туура эмес орнотуудан же колдонуудан келип чыккан
18 Кыргыз тили
кандайдыр бир жаракатка же зыянга жоопкерчилик
тартпайт. Кийин кайрылыш үчүн нускамаларды дайыма
коопсуз жана жеткиликтүү жерде кармаңыз.
1.1 Балдарды жана мүмкүнчүлүгү чектелген
адамдарды коргоо
Бул шайман физикалык, сезгичтик же акыл-эс жактан
мүмкүнчүлүгү чектелген же тажрыйбасы жана билими
жок болгон адамдарга арналган эмес; шайманды
мындай адамдар тарабынан колдонуу, алардын
коопсуздугуна жооп берген адам тарабынан аны
коопсуз пайдалануу боюнча көрсөтмө же нускама
берилген убакта гана мүмкүн.
Балдардын шайман.
Бардык таңгактарды балдардан алыс кармаңыз жана
аларды туура жок кылыңыз.
ЭСКЕРТҮҮ: Шайман иштеп же муздатылып жатканда,
ага балдарды жана үй жандыктарын жакын жолотпоңуз.
Пайдаланып жатканда жеткиликтүү бөлүктөр ысый
баштайт.
Эгер шаймандын баланы коргоо тузмөгү бар болсо, ал
күйгүзүлүшү керек.
Балдар көзөмөлсүз тазалоо жана анын тейлөөсүн
аткарбашы керек.
1.2 Жалпы коопсуздук
ЭСКЕРТҮҮ: Колдонуу учурунда, шайман жана анын
жеткиликтүү бөлүктөрү ысып кетет. Ысытуучу
компоненттерге тийип кетүүгө жол бербөө үчүн абайлаш
керек.
ЭСКЕРТҮҮ: Плитада май же суюк май менен тамак
даярдап жатканда, көңүл бурбоо опурталдуу болуп,
өрткө алып келиши мүмкүн.
Отту ЭЧ КАЧАН суу менен өчүрбөңүз, бирок шайманды
өчүрүп, андан соң жалынды капкак же өрт жабуусу
менен жабыңыз.
Кыргыз тили 19
ЭСКЕРТҮҮ: Шайман, таймер сыяктуу тышкы которуу
түзмөгү аркылуу же пайдалуулук аркылуу кайра-кайра
өчүрүлүп-күйгүзүлүп турган схема аркылуу
камсыздалбашы керек.
ЭТИЯТТЫК: Бышыруу процесси көзөмөлдөнүшү керек.
Кыска мөөнөттүү бышыруу процесси үзгүлтүксүз
көзөмөлдөнүшү керек.
ЭСКЕРТҮҮ: Өрт коркунучу: Тамак даярдоо бетине
нерселерди койбоңуз.
Бычак, айры, кашык жана капкак сыяктуу темирден
жасалган нерселер ысып кетиши мүмкүн болгондуктан,
аларды тамак жасаган плитанын үстүнө койбоо керек.
Шайманды кыналган стурктурга орнотуудан мурун
колдонбоңуз.
Шайманды тазалоо үчүн, буу тазалагычты колдонбоңуз.
Колдонуп бүткөндөн кийин, плита элементин башкаруу
бурагычы менен өчүрүңүз жана казан аныктагычына
ишенбеңиз.
Эгерде айнек карапа түздүк / айнек түздүккө жарака
кетсе, шайманды өчүрүп, тармактан сууруңуз. Эгер
шайман электр кубатына түздөн-түз бөлүштүргүч кутусу
аркылуу туташылган болсо, шайманды электр
кубатынан ажыратыш үчүн сактагычты алып салыңыз.
Каалаган жагдайда, ыйгарым укуктуу тейлөө кызматы
менен байланышыңыз.
Эгерде ток берүүчү зым бузулса, зыянга учуратпоо үчүн
өндүрүүчү, атайын Кызмат көрсөтүүчү же ушуга окшогон
адиске алмаштыртуу керек.
ЭСКЕРТҮҮ: Бышыруу шайманынын өндүрүүчүсү
тарабынан жасалган конфорка коргоочусун же
өндүрүүчү тарабынан колдонуу нускамасында
ылайыктуу катары билдирилген же шайманда
камтылган конфорка коргоочуларын гана колдонуңуз.
Ылайыксыз конфорка коргоочуларын колдонуу
кырсыктарга себеп болушу мумкүн.
20 Кыргыз тили
/