LG GA-B389SLBZ Инструкция по применению

Тип
Инструкция по применению

Это руководство также подходит для

www.lg.com
ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՁԵՌՆԱՐԿ
ՍԱՌՆԱՐԱՆ ԵՎ
ՍԱՌՑԱԽՑԻԿ
Ուշադիր կարդացեք սույն ձեռնարկը մինչև սարքի շահագործմանն
անցնելը և պահեք այն միշտապես ձեռքի տակ անհրաժեշտության
դեպքում օգտվելու համար
MFL42818348
Rev.00_230318
Copyright © 2018 LG Electronics Inc.
HY
ՀԱՅԱՍՏԱՆ
RU РУССКИЙ
*AFN36881840*
AFN36881840
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Սույն ձեռնարկը կարող է պարունակել
Ձեր գնած մոդելից տարբերվող
պատկերներ կամ բովանդակություն:
Սույն ձեռնարկը ենթակա է
վերանայման արտադրողի կողմից:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
....................................... 4
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ 4
ՏԵՂԱԴՐՈՒՄ
.................................................................. 13
Նշումներ տեղաշարժման և տեղափոխման վերաբերյալ 13
Ցուցումներ տեղադրման վերաբերյալ...................................13
Չափերը և հեռավորությունը
շրջապատող առարկաներից .......... 14
Մթնոլորտային ջերմաստիճան ............................................... 14
Ոտնակների կարգավորում ......................................................14
Շրջել դռները ..............................................................................15
ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
.............................................................. 17
Մասեր և ֆունկցիաներ .............................................................17
Շահագործման վերաբերյալ ցուցումներ ...............................18
Կառավարման վահանակ ........................................................20
Սառցաման ................................................................................22
Ծալովի դարակ (կամըտնտրական) ........................................23
ԽԵԼԱՑԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ
................................................ 24
Օգտագործել LG SmartThinQ ծրագիրը ......................................24
ԽՆԱՄՔ
......................................................................... 28
Ցուցումներ մաքրման համար .................................................28
Դռան զամբյուղի մաքրում ......................................................28
գզրոցի մաքրում ........................................................................29
Բանջարեղենի գզրոցի մաքրում .............................................29
Կափարիչի գզրոցի մաքրում ................................................... 30
Սառցախցիկի դարակների մաքրում .......................................30
ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ 31
ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
36
04
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
HY
Տվյալ անվտանգության ուղեցույցը նախատեսված է սարքի
սխալ կամ ոչ անվտանգ շահագործումից բխող
անկանխատեսելի ռիսկերը կամ վնասները կանխարգելելու
համար:
Ուղեցույցը բաղկացած է "ԶԳՈՒՇԱՑՈՒՄ" և "ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ"
բաժիններից, որոնք բերված են ստորև:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Պայթյունի, հրդեհի, մահվան, էլեկտրական ցնցումների,
վնասվածքների կամ այրվածքների առաջացման ռիսկը
շահագործողի համար նվազեցնելու համար, հետեւեք
հիմնական նախազգուշական կանոններին, այդ թվում՝
Տանը գտնվող երեխաներ
Սույն սարքը նախատեսված չէ սահմանափակ մտավոր,
ֆիզիկական ու զգայական կարողություններով կամ բավարար
փորձ և գիտելիք չունեցող անձանց համար (ներառյալ՝
երեխաների), բացառությամբ այն դեպքերի, եթե նրանց տրվել է
համապատասխան հրահանգավորում կամ նրանք գտնվում են
պատշաճ վերահսկողության տակ նրանց անվտանգության
համար պատաwwսխանատու անձի կողմից: Պետք է վերահսկել
երեխաներին` վստահ լինելու համար, որ նրանք չեն խաղում
սարքավորման հետ:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
Այս նշանը ցույց է տալիս, թե որ գործողությունները
կամ դեպքերը կարող են առաջանցնել ռիսկային
իրավիճակ: Ուշադիր կարդացեք այս նշանին
ամրակցված հատվածը և հետևեք ցուցումներին
ռիսկերից խուսափելու համար:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Սա ցույց է տալիս, որ նշված հրահանգները չկատարելը
կարող է հանգեցնել լուրջ վնասվածքների կամ մահի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սա ցույց է տալիս, որ նշված հրահանգները չկատարելը
կարող է հանգեցնել թեթև վնասվածքների կամ սարքի
խափանման:
05
HY
Եթե սարքավորումն համալրված է կողպեքով (արտադրված է
միայն որոշ երկրների համար), ապա բանալին պետք է պահել
երեխաների համար անհասանելի վայրում:
Տեղադրում
Այս սարքավորման տեղափոխումը պետք է իրականացնել
երկու կամ ավել անձանց կողմից՝ այն ապահով բռնելու
միջոցով:
Համոզվեք, որ վարդակը պատշաճ կերպով հողանցված է,
ինչպես նաև սնուցման լարի հողանցման կոնտակները
վնասված կամ հեռացված չեն սնուցման խրոցակի վրայից:
Հողանցման վերաբերյալ մանրամասն տեղեկություն
ստանալու համար դիմեք LG Electronics-ի հաճախորդների
տեղեկատվական աջակցության կենտրոն:
Սարքավորումը համալրված է սնուցման լարով, որում
ներկառուցված է սարքավորման վերգետնյա հաղորդիչ և
վերգետնյա սնուցման խրոցակ: Խրոցակը պետք է միացնել
համապտասխան վարդակին, որը տեղադրված և հողանցված
է տեղական նորմերին և կանոնակարգերին համաձայն:
Եթե էլեկտրական լարը վնասված է կամ վարդակը թույլ
ամրացված է, խուսափեք սնուցման լարը օգտագործելուց և
դիմեք համապատասխան սպասարկման կենտրոն:
Չի թույլատրվում միացնել սարքը այնպիսի բազմաբնիկ
ադապտերի, որը չունի սնուցման լար (մոնտաժված):
Չի թույլատրվում ձևափոխել կամ երկարացնել հոսանքի լարը:
06
HY
Խուսափեք երկարացման լարեր կամ երկբնիկ ադապտերներ
օգտագործելուց: Սարքավորումը պետք է միացած լինի
հոսանքի համապատասխան գծին, որը հագեցած է առանձին
ապահովիչով:
Մի օգտագործեք բազմաֆունկցիոնալ պատի վարդակ, որը
պատշաճ կերպով ամրացված չէ (շարժական): Պատշաճ
կերպով ամրացված (շարժական) բազմաֆունկցիոնալ պատի
վարդակի օգտագործման դեպքում օգտագործեք ստաբիլ
հոսանքի հզորությամբ կամ ավելի բարձր մակարդակով
բազմաֆունկցիոնալ ելքային վարդակ, և բազմաֆունկցիոնալ
վարդակը օգտագործեք միայն այս սարքի համար: Այս
պահանջի չկատարումը՝ մի քանի վարդակի գերտաքացման
հետևանքով կարող է հանգեցնել էլեկտրահարման կամ
այրման։ Ապահովիչի միանալու դեպքում՝ հոսանքը կարող է
անջատվել։
Տեղադրե’ք սարքը այնպիսի վայրում, որտեղ հնարավոր է
հեշտությամբ անջատել սարքի սնուցման լարը:
Չի թույլատրվում տեղակայել խրոցակն բարձրադիր
հատվածում կամ հենել սարքը խրոցակի վրա:
Սարքը տեղադրել ամուր և հարթ հատակի վրա:
Չի թույլատրվում տեղադրել սարքը խոնավ և փոշոտ/
աղտոտված վայրում: Չի թույլատրվում սարքը տեղադրել կամ
պահել դրսի այնպիսի պայմաններում կամ այնպիսի վայրում,
որտեղ այն կենթարկվի եղանակային պայմանների, ինչպես,
օրինակ, արևի ուղիղ ճառագայթների, քամու, անձրևի կամ
զրոյից ցածր ջերմաստիճանի ազդեցությունը:
Չի թույլատրվում տեղադրել սարքը արևի ուղիղ
ճառագայթների տակ կամ ենթարկել ջերմազատող
սարքավորումներից, ինչպես, օրինակ, վառարաններից կամ
տաքացուցիչներից, արտազատվող ջերմության
ազդեցությանը:
Տեղադրման ժամանակ խուսափեք սարքի հետնային
հատվածը բաց կողմով թողնելուց:
Սարքի մոնտաժման/ապամոնտաժման ժամանակ զգուշացեք,
որ սարքի դուռը վայր չընկնի:
Սարքի դուռը մոնտաժելիս/ դեմոնտաժելիս զգույշ եղեք,
որպեսզի հոսանքի լարը չսեղմվի, չճզմվի և չվնասվի:
Չի թույլատրվում միացնել խրոցակի ադապտեր կամ
լրացուցիչ պարագաներ սնուցման խրոցին:
07
HY
Գործարկում
Չի թույլատրվում օգտագործել սարքը այլ նպատակների,
ինչպես, օրինակ, բժշկական կամ փորձարարական նյութերի
պահպանման կամ բեռնառաքման նյութերի
պահեստավորման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ
սարքը օգտագործվում է կենցաղային սպառման
սննդամթերքի պահպանման համար:
Ջրհեղեղի դեպքում անջատեք սարքը վարդակից և դիմեք LG
Electronics հաճախորդների տեղեկատվական աջակցության
կենտրոն:
Անջատեք սարքը վարդակից ուժեղ ամպրոպի կամ կայծակի
ժամանակ կամ եթե սարքը չի օգտագործվում երկար
ժամանակ:
Չի թույլատրվում դիպչել հոսանքի լարին կամ սարքի
կառավարման վահանակին թաց ձեռքերով:
Չի թույլատրվում չափից դուրս ծալել հոսանքի լարը կամ
ծանր իր դնել դրա վրա:
Եթե ջուրը ներթափանցել է սարքի էլեկտրական մասերի մեջ,
անջատեք սարքը վարդակից և դիմեք LG Electronics-ի
հաճախորդների տեղեկատվական աջակցության կենտրոն:
Չի թույլատրվում ձեռքով կամ մետաղական իրերով դիպչել
սառը օդ արտազատող հատվածին, կափարիչին կամ
հետնամասում տեղակայված ջերմահեռացնող վանդակին:
Չի թույլատրվում ավելորդ ուժ կիրառել կամ սեղմել սարքի
ետին կափարիչը:
Չի թույլատրվում սառնարանի մեջ պահել կենդանիների,
ինչպես, օրինակ, տնային կենդանիների:
Ուշադիր եղեք սարքի դուռը բացելիս կամ փակելիս, երբ
մոտակայքում երեխաներ կան: Դուռը կարող է դիպչել
երեխային և վնաս պատճառել:
Թույլ մի տվեք, որ երեխաները սողոսկեն սարքի մեջ: Սարքի
մեջ հայտնված երեխան կարող է հայտնվել ծուղակային
իրավիճակում և նրա մոտ կարող է սկսվել շնչարգելություն:
Չի թույլատրվում տեղադրել սարքի վրա ծանր կամ
փխրուն առարկաներ, հեղուկով, վառելանյութով լցված
տարաներ/ամաններ, դյուրավառ իրեր (մոմեր, լամպեր) կամ
տաքացնող իրեր (տաքացուցիչներ,
վառարաններ և այլն):
08
HY
Գազի (իզոբուտան, պրոպան, բնական գազ և այլն)
արտահոսքի դեպքում մի դիպչեք սարքին կամ խրոցակին,
անմիջապես օդափոխեք տարածքը: Այս սարքը որպես
սառցագենտ օգտագործվում է էկոլոգիապես մաքուր գազ
(իզոբուտան R600a): Չնայած այն օգտագործում է քիչ
քանակությամբ գազ, այնուամենայնիվ, վերջինս դյուրավառ
է: Սարքի տեղափոխման, տեղադրման կամ շահագործման
ընթացքում գազի արտահոսքը կարող է առաջացնել հրդեհ,
պայթյուն կամ վնասվածքներ կայծերի բռնկումից:
Չի թույլատրվում սարքի մերձակայքում օգտագործել կամ
պահուստավորել դյուրավառ կամ պայթյունավտանգ նյութեր
(եթեր, բենզին, ալկոհոլ, քիմիկատներ, բնական սեղմված
գազ, միջատասպան նյութեր, դյուրավառ սփրեյեր, օդը
թարմացնող միջոցներ, կոսմետիկա և այլն):
Եթե սարքը արձակում է տարօրինակ ձայներ, հոտ կամ
սարքից ծուխ է դուրս գալիս, անմիջապես անջատեք այն
հոսանքից և դիմեք LG Electronics-ի հաճախորդների
տեղեկատվական աջակցության կենտրոն:
Սպասարկում և խնամք
Սարքը մաքրելիս կամ ներսի լամպը (որտեղ այն տեղադրված
է) փոխարինելիս անհրաժեշտ է անջատել սարքը հոսանքից:
Սարքը հոսանքի վարդակին միացնել փոշին և
խոնավությունը ամբողջությամբ հեռացնելուց հետո միայն:
Չի թույլատրվում կտրուկ քաշել սնուցող լարը հոսանքից
անջատելիս: Մշտապես ամուր բռնեք հոսանքի լարը և
վարդակից անմիջապես քաշեք դուրս:
Չի թույլատրվում սարքի արտաքին կամ ներքին մակերեսի
մաքրման համար օգտագործել դյուրավառ միջոցներ (ինչպես
օրինակ` ատամի մածուկ, ալկոհոլ, լուծիչ, բենզին,
դյուրավառ հեղուկներ, հղկանյութեր):
Չի թույրատրվում սարքի մաքրման համար օգտագործել կոշտ
մակերես կամ մետաղյա պարունակություն ունեցող
խոզանակներ, լաթեր կամ սպունգեր:
09
HY
Սարքավորման ապամոնտաժման, վերանորոգման կամ
ձևափոխման իրավունքը բացառապես վերապահված է LG
Electronics-ի սպասարկման կենտրոնի որակավորված
մասնագետներին: Դիմեք LG Electronics հաճախորդների
տեղեկատվական աջակցության կենտրոն, եթե
պատրաստվում եք տեղափոխել կամ տեղադրել սարքը այլ
վայրում:
Սարքի ներքին մակերեսը չորացնելու համար չի
թույլատրվում օգտագործել ֆեն:
Վատ հոտերը չեզոքացնելու համար չի թույլատրվում սարքի
ներում մոմ վառել:
Հեռացում և ոչնչացում
Սարքը դեն նետելու ժամանակ հեռացրեք դռան կիպարար
միջադիրներ՝ թողնելով գզրոցները և զամբյուղները իրենց
տեղերում, իսկ երեխաներին հեռու պահեք սարքից:
Ոչնչացրեք փաթեթավորման նյութերը (պլաստիկ պարկեր,
փրփրապլաստ) երեխաներին անհասանելի վայրում:
Փաթեթավորման պարագաները կարող են հանգեցնել
շնչահեղձության:
Տեխնիկական անվտանգություն
Սարքի օդափոխման անցքերը թե սարքի ներդրանքում և թե
ներկառուցված հատվածում պետք է զերծ պահել
արգելափակումից:
Չի թույլատրվում սարքի սննդի պահուստավորման
խցիկներում օգտագործել էլեկտրական սարքավորումներ,
բացառությամբ այն դեպքերի, եթե սույն սարքավորումները
ցուցված են արտադրողի կողմից:
Սարքում օգտագործվող սառցագենտը ու մեկուսիչ գազը
պետք է ոչնչացնել հատուկ ընթացակարգով: Խորհրդակցեք
սպասարկող կամ նմանօրինակ որակավորում ունեցող
մասնագետի հետ ոչնչացումից առաջ:
Սույն սարքը պարունակում է քիչ քանակությամբ իզոբուտան
ֆրեոն (R600a), էկոլոգիապես համադրելի բնական գազ, որն
օժտված է դյուրավառ հատկանիշներով: Տեղափոխման և
տեղադրման ընթացքում անհրաժեշտ է ստուգել և համոզվել,
որ սառցագենտի շրջանառության համակարգը վնասված չէ և
աշխատում է պատշաճ կերպով:
10
HY
Խողովակներից արտահոսող սառցագենտը կարող է
հանգեցնել պայթյունի:
Եթե հայտնաբերել եք արտահոսք, խուսափեք կրակի բաց
օջախներից կամ բռնկման հնարավոր աղբյուրներից, մի քանի
րոպե օդափոխեք այն սենյակը, որտեղ տեղադրված է
սառնարանը: Խողովակներից սառցագենտի արտահոսքի
դեպքում դյուրավառ գազի և օդի խառնուրդի վերահաս
վտանգը կանխարգելելու համար անհրաժեշտ է, որ սենյակի
չափսը, որտեղ տեղադրված է սարքը, համապատասխանի
օգտագործվող սառցագենտի քանակին: Սենյակը չափսերով
պետք է լինի 1 մ² սարքի ներսում R600a սառցագենտի
յուրաքանչյուր 8 գրամի համար:
Ձեր սարքում օգտագործվող սառցագենտի քանակը նշված է
սարքի ներսում տեղադրված նույնականացման ցուցանակի
վրա:
Չի թույլատրվում գործարկել սարքը, որի վրա առկա են
վնասված մասեր: Եթե ունեք կասկածներ, դիմեք վաճառողին:
Սույնը սարքը նախատեսված է բացառապես տնային կամ
նմանօրիանկ պայմաններում օգտագործելու համար: Չի
թույլատրվում այն օգտագործել առևտրային կամ քեյթրինգի
նկատառումներով, ինչպես նաև գործարկելորևէ շարժական
միջոցի վրա, ինչպես, օրինակ, քարավանի կամ նավի վրա:
Չի թույլատրվում սարքի ներսում պահել պայթյունավտանգ
իրեր, ինչպիսիք են՝ աերոզոլի տարաներ, որոնք օժտված են
արտամղիչ պայթյունավտանգ հատկանիշներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Թեթև վնասվածք ստանալու ռիսկը նվազեցնելու,
սարքը խափանումից, սարքի սխալ կիրառումից բխող
վտանգներից խուսափելու համար հետևեք
անվտանգության հիմնական կանոններին, այդ
թվում ստորև նշվածներին՝
Տեղադրում
Արգելվում է շրջել, քաշել կամ հրել սարքը տեղափոխման
ժամանակ:
Սարքը տեղաշարժելիս զգուշացեք, որպեսզի մարմնի որևէ
մաս, ձեռք կամ ոտք, չմնա սարքավորման տակ:
11
HY
Գործարկում
Արգելվում է սառցախցիկում թաց ձեռքերով դիպչել
սառեցված սննդամթերքին կամ մետաղական մասերին :
Առկա է ցրտահարման վտանգ:
Սառցախցիկում, գզրոցներում կամ սառցամանում մի
տեղադրեք ապակե տարաներ, շշեր կամ պահածոյացված
տուփեր (հատկապես գազավորված բաղադրությամբ), որոնք
զրոյից ցածր աստիճանի դեպքում կարող են սառցակալել:
Սարքի դռան կամ գզրոցների ճակատային հատվածում
տեղադրված թրծված ապակին կարող է վնասվել ուղղակի
ներգործությունից: Եթե այն կոտրվել է, խուսափեք թաց
ձեռքերով դրան կպնելուց, քանզի դա կարող է հանգեցնել
վնասման:
Չի թույլատրվում կախվել սարքի դռներից, պահոցի խցիկից,
հենվել կամ մագլցել գզրոցների վրա:
Չի թույլատրվում պահուստավորել մեծ քանակությամբ ջրի
շշեր կամ գարնիրային տարաներ դռան հատվածում
տեղադրված զամբյուղների մեջ: Սույն զամբյուղները կարող
են կոտրվել կամ հնարավոր է , որ Ձեր ձեռքը անզգույշ
կերպով հարվածի շրջակա զամբյուղներին՝ հանգեցնելով
վնասվածքի:
Դասավորեք սննդամթերքը սարքի ներսում հավուր
պատշաճի:
Հետևեք, որպեսզի կենդանիները չկրծեն հոսանքի լարը կամ
ջրի խողովակը:
Չի թույլատրվում ավելորդ ուժ կիրառել սարքի դուռը բացելիս
կամ փակելիս:
Եթե սարքի դռան ծխնին վնասված է կամ թերի է գործում,
դադարեցրեք սարքի շահագործումը և դիմեք լիազորված
սպասարկման կենտրոն:
Խուսափեք սառցագենտի պարունակը վնասելուց:
Չի թույլատրվում սարքի ներսում տեղադրել որևէ
էլեկտրոնային սարքավորում (տաքացուցիչ կամ բջջային
հեռախոս):
12
HY
Չի թույլատրվում մաքրել ապակե դարակները ու կափարիչը
տաք ջրով, երբ դրանք սառած վիճակում են: Դրանք կարող
են կոտրվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխության
ազդեցությանը ենթակվելուց:
Չի թույլատրվում ուտել սառեցված սննդամթերքը
սառցախցիկից անմիջապես հանելուց հետո:
Սարքի դուռը բացելիս կամ փակելիս զգուշացեք, որպեսզի
ոտքը կամ ձեռքը չմնան դռան տակ;
Սպասարկում և խնամք
Չի թույլատրվում դարակները տեղադրել գլխիվայր շուռ
տված: Դարակները կարող են ընկնել` հանգեցնելով
վնասվածքի:
Սառցափառը սարքից հեռացնելու համար դիմեք LG
Electronics-ի հաճախորդների տեղեկատվական աջակցության
կենտրոն:
Հեռացրեք սառցախցում տեղադրված սառցամանի սառույցը
հոսանքի երկարատև անջատումների ժամանակ:
13
ՏԵՂԱԴՐՈՒՄ
HY
Նշումներ տեղաշարժման և
տեղափոխման վերաբերյալ
Հեռացրեք սարքում պահված ամբողջ
սննդամթերքը: Այնուհետև, ժապավենով
ֆիքսեք հեշտ կոտրվող մասերը, ինչպես,
օրինակ, դարակները ը և դռան բռնակը:
Այդ ցուցումին չհետևելու դեպքում սարքը
կարող է վնասվել:
Հեռացրեք խրոցը վարդակից, տեղադրեք ու
ամրացրեք այն սարքի հետնային մասում
կամ վերնամասում գտնվող կեռիկից : Այդ
ցուցումին չհետևելու կարող է հանգեցնել
խրոցակի վնասմանը կամ հատակի
քերծմանը:
Սարքի տեղափոխումը պետք է
իրականացվի երկուսից ավել անձանց
կողմից ամենայն զգուշությամբ: Սարքը
չափազանց ծանր է, և դրա վայր գցումը
կարող է հանգեցնել վնասվածքների,
ինչպես նաև սարքի վնասման:
Սարքը երկար հեռավորության վրա
տեղափոխելիս սարքը պետք է լինի
ուղղաձիք դիրքով: Սարքը կարող է ընկնել`
հանգեցնելով խափանման: Չի
թույլատրվում տեղափոխել սարքը
պառկած վիճակում, քանի որ դա կարող է
հանգեցնել սառցագենտի շրջանառության
խափանմանը, երբ սարքըը հետ բերվի
ուղղաձիգ դիրքի և գործարկվի:
Ցուցումներ տեղադրման
վերաբերյալ
Սարքը տեղադրել ամուր և հարթ հատակի վրա:
Եթե սարքը տեղադրվում է անհարթ հատակի
վրա, սա կարող է հանգեցնել թրթռման և
աղմուկի, ինչի արդյունքում սարքը կարող է
ընկնել և վնասել մոտակայքում գտնվողներին:
Սա կարող է նաև հանգեցնել դռների ոչ ճիշտ
փակմանը և շահագործման ընթացքում
առաջացնել խոնավություն սարքի ներսում:
Եթե սարքի առաջնամասը կամ հետնամասը
հավասարահարթված չեն, ապա կարգավորեք
առջևի ոտնակները՝ հավասարահարթացնելու
համար: Բարդ դեպքերում սարքը հատակին
ամրացրեք փայտեղենի բարակ կոտրուկներով:
Խուսափեք սարքը ջեռուցման համակարգերի
մոտ կամ այնպիսի վայրերում տեղադրելուց,
որտեղ առկա է արևի ուղիղ ճառագայթային
ներգործություն կամ խոնավություն:
Միացրեք
հոսանքի լարը (կամ խրոցը)
վարդակին: Խուսափեք միևնույն վարդակում մի
քանի սարքը միացնելուց:
Հոսանքի լարը (կամ խրոցը) վարդակին
միացնելուց հետո սպասեք երկու կամ երեք ժամ
մինչև սննդամթերք պահուստավորելը: Եթե
տեղադրեք սննդամթերքը մինչև սարքի
ամբողջական սառեցումը, սննդամթերքը կարող
է փչանալ:
Սարքը տեղադրելուց հետո հոսանքի խրոցը
միացրեք էլեկտրական վարդակից։ Սարքը
տեղաշարժելուց կամ նետելուց առաջ հոսանքի
խրոցը անջատեք էլեկտրական վարդակից:
Տեղադրեք սևեռակիչներ սարքի
հետնապատնեշի վերին անյուններում, ինչպես
նկարագրված է Պատկեր 1-ում: Սեւեռակիչները
(2) կարող եք գտնել սարքի խցիկի գզրոցում:
Նկ1՝ Մինչև վերջ սեղմեք սեևռակիչը (2) մասի
մեջ (1): Հրեք սառնարանը պատի մոտ:
2
1
14
HY
Չափերը և հեռավորությունը
շրջապատող առարկաներից
Մոտ գտնվող առարկաներից շատ փոքր
հեռավորության վրա գտնվելը կարող է
հանգեցնել սառեցման կարողության
վատթարացմանը և նպաստել
էլեկտրաէներգիայի սպառման ծավալների
աճին: Սարքը տեղադրեք ամեն պատից
ավելի քան 50 մմ հեռավորության վրա:
A
C
E F G
B
D
H
Մթնոլորտային ջերմաստիճան
Սարքը նախատեսված է սահմանափակ
մթնլորտային ճնշման դիապազոնում
շահագործելու համար՝ կախված կլիմայական
գոտու առանձնահատկություններից։
Խուսափեք սահմաված դիապազոնը
գերազանցող ջերմային պայմաններում
շահագործելուց:
Սարքի գնվելու վայրը, մթնոլորտային
ջերմաստիճանը, դռների բացման
հաճախականությունը և այլն կարող են
ազդել սարքի ներքին ջերմաստիճանի վրա։
Կլիմայի դասը կարող եք գտնել
դասակարգման պիտակի վրա:
Կլիմայի դասը
Մթնոլորտային
ջերմաստիճանի
դիապազոն ºC--ով
SN (Տևական
բարեխառն)
+10 - +32
N (Բարեխառն) +16 - +32
ST (Մերձաևրադարձային)
+16 - +38
T (Արևադարձային) +16 - +43
*Ավստրալիա, Հնդկաստան, Քենիա
Նշումներ
SN-ից մինչև T ցուցասանդղակի
սահմաններում սարքերը նախատեսված են
օգտագործել երբ շրջակա միջավայրի
ջերմաստիճանը 10 ºC- ից մինչև 43 ºC է:
Ոտնակների կարգավորում
Թրթռումից խուսափելու համար սարքը պետք
է հավասարահարթեցվի:
Անհրաժեշտության դեպքում կարգավորեք
հավասարահարթեցման պտուտակները
անհավասար հատակի հաշվին
փոխհատուցելու համար:
Առջնային հատվածը պետք է մի թեթև ավելի
բարձր լինի, ինչը կնպաստի դռան փակմանը:
Հավասարահարթեցնող պտուտակները
հնարավոր է կարգավորել կորպուսը մի թեթև
թեքելով:
Պտուտակները պտտեցրեք ժամացույցի
սլաքին հակառակ ուղությամբ:
(
), որպեսզի սարք հնարավոր լինի
բարձրացնել ժամացույցի սլաքի
ուղղությամբ(
), որպեսզի իջեցվի:
GA-B389S*** GA-B429S***
A
B 1737 1907
C
D
E
F
G
H
Չափսեր`
595
643
-
643
-
1010
900
F
G
15
HY
Շրջել դռները
Ձեր սարքը հագեցած է ռեվերսիվ դռներով:
Որպեսզի հնարավոր լինի դուռը բացել թե
աջ ձեռքով և թե ձախ՝ձեր խոհանոցի
դիզայնին համապատասխան, հետևեք
ցուցումներին:
Անհրաժեշտ գործիքները.
10 մմ և 6 մմ չափերի մանեկադարձիչներ
5 մմ վեցանկյուն մանեկադարձիչ
Խաչաձև պտուտակահան
Նշումներ
Այնուհանդերձ, եթե ցանկանում եք
տեղադրել ձեր սարքը զույգերով,
պարտադիր դիմեք սպասարկման
կենտրոն: Տեղադրումը ներառված չԷ
երաշխիքային սպասարկման մեջ:
Սառնարանի դռները շրջելուց առաջ
անջատեք սարքը և հեռացնեք
սննդամթերքն ու բոլոր շարժական
պարագաները, ինչպիսիք են՝ սառնարանի
գզրոցներն ու դարակները։
Սառնարանը մի պառկեցրեք հատակին:
Խուսափեք սառնարանի ապամոնտաժման
և մոտաժման ընթացքում դուռը վայր
չգցելուց:
1
Հեռացնել կափարիչի սռնակը (1) և
անջատել միակցիչ մալուխը (5) (միայն 2
տեսակի կառավարման համակարգով
մոդելների համար)։ Հետ պտտեցնել
հեղյուսները (3)՝ ամրացնելով վերին
սռնակը (4), զգուշորեն հեռացնել դուռը
միջին սռնակից(17)։ Հեռացնել խրոցակը
(8):
(1)
(3)
(4)
(8)
(А)
(5)
2
Հեռացնել դռան արտաքին ծածկը (7)
(միայն 2 տեսակի կառավարման
համակարգով մոդելների համար),
մալուխը հանել (5) և տեղադրել դռան
հակառակ կողմից: Դռան արտաքին
ծածկը (7) դնել իր տեղում: Հեռացնել
պլաստմասե արտաքին փաթաթումը (6),
սառնարանային խցիկի դռնից (A): Հետ
պտտեցնել սառնարանի դռան տակ
գտնվող պտուտակը (10) և
սահմանափակիչը տեղաշարժել դեպի
դռան (9) հակառակ կողմ: Պտտեցրեք
պտուտակը (10): Տեղափոխել
պլաստմասե արտաքին փաթաթումը (6)
և (14) (միայն 1 տեսակի կառավարման
համակարգով մոդելների համար) դեպի
հակառակ կողմ։
(14)
(5)
(7)
(А)
(9)
(10)
(6)
3
Օգտագործելով հարթ պտուտակահան՝
սեղմել և հեռացնել խուփերը (12) առջևի
վահանակից (11) և հետ պտտեցնելով
պտուտակները՝ (13), հեռացնել
վահանակը (11), տեղափոխել մալուխը
(15) հակառակ կողմ (միայն 2 տեսակի
կառավարման համակարգով մոդելների
համար): Վահանակի տեղադրումից հետո
(11) ամրացնել պտուտակները (13) և
ծածկերը փակել խուփերով (12):
(15)
(8)
(11)
(13)
(12)
16
HY
4
Հետ պտտեցնել միջին սռնակի (17)
հեղյուսները (16) 5 մմ վեցանկյունով,
հեռացնել միջին սռնակը և հեռացնել
սառցախցիկի ներկառուցված դուռը (B):
Հեռացնել խրոցը (18) և տեղադրել այն
հեռացված առջևի սռնակի տեղում:
(18)
(17)
(16)
5
Հետ պտտեցնել վերին սռնակի (20)
պտուտակը (19)՝ ժամ-սլաքի
ուղղությամբ և պտտել ներս՝ հակառակ
ուղղությամբ։ Հետ պտտեցնել
հեղյուսները (21)՝ վերին սռնակն ու
հեղյուսն (22) ամրացնելով սառնարանի
խուփի վրա։ Հետ պտուտակել դռան
հետևի հեղյուսները (10), որն ամրացնում
է (23) սառնախցիկի դուռը։ Տեղափոխել
վերին ծածկը (24) դեպի հակառակ կողմ:
Պոկել պաշտպանիչ կպչուն շերտը (25) և
կպցնել այն հակառակ կողմի անցքի
վրա:
(24)
(В)
(23)
(9)
(10)
(20)
(19)
(21)
(25)
(22)
6
Հետ պտուտակել դռան ստորին մասի
հեղյուսը (10), որն ամրացնում է
սառցախցիկի դռները (9),
սահմանափակիչը տեղաշարժել (9) դեպի
հակառակ կողմում հատուկ նշանակված
տեղը և արգելափակել այն: Հակառակ
կողմ պտտել կախել հատուկ նշված
տեղում՝ դռան մոտ (23) և արգելափակել:
(17)
(В)
(20)
(9)
(16)
7
Հեռացված վերին հանգույցը կցել (20)
ծածկի հակառակ կողմում գտնվող
անցքերի վրա և հեղյուսներով ամրացնել
(21): Հեղյուսները պտուտակով
ամրացրնել (22) ծածկի հակառակ
կողմից։ Սառնարանի դուռը տեղադրել
ստորին հանգույցների առանցքի վրա:
Լայնացնել հեռացված միջին հանգույցի
(17) առանցքը և ամրացնել այն
հեղյուսներով(16) (հեղյուսներն
ամրացնել զգուշորեն՝ դռան
քերծվածքներից խուսափելու համար։
(27)
(26)
(5)
(28)
(3)
8
Տեղադրել սառնարանային
ներկառուցված դռները՝ ներքևում
համապատասխանեցնելով անցքերի և
միջին հանգույցի առանցքի հետ (17):
Տեղադրել վերին հանգույցը (26)՝
սառնարանային խցիկի դռան առանցքը
համապատասխանեցնելով վերին անցքի
հետ: Միացնել մալուխի միակցիչները (5)
(միայն կառավարման վահանակի 2
մոդելների համար): Ամրացնել վերին
հանգույցը (26)՝ օգտագործելով
հեղյուսներ (3): Տեղադրել վերին
հանգույցի ձախ ծածկը (27): Տեղադրել
խրոցը (28): Սառնարանի փաթեթում
ընդգրկված են (26), (27), (28) մասերը:
17
ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
HY
Մասեր և ֆունկցիաներ
7
7
7
6
7
10
7
11
4
7
8
7
8
7
9
Կառավարման վահանակ
Սառցախցիկի և սառնարանի ջերմաստիճանը կարգավորելու համար:
Սմարթ Դիագնոստիկա
Օգտագործեք այս ֆունկցիան LG Էլեկտրոնիքս հաճախորդների սպասարկման կենտրոնին
միանալու համար, երբ սարքի հետ խնդիր է առաջացել կամ անհրաժեշտ է ճշգրիտ
ախտորոշում:
Լուսադիոդային լամպ
Լուսադիոդային լամպերը միանում են սարքի ներսում, երբ բացում եք դուռը:
Սառնարանի դարակ
Այստեղ են պահվում սառեցված սննդամթերք և այլ պարագաներ:
Հնարավոր է կարգավորել դարակի բարձրությունը` դարակը տեղադրելով այլ
բարձրության ակոսիկների մեջ:
Բարձր խոնավային պարունակությամբ մթերքը պահեք դարակի առջևի հատվածում:
Դարակների փասացի թիվը տարբերվում է մոդելից մոդել:
Ծալովի դարակ (կամըտնտրական)
Այստեղ են պահվում սառեցված սննդամթերք և բարձր չափսերի առարկաներ:
Բարջարեղենի Դարակ
Այստեղ են պահվում բանջարեղենն ու միրգը, ինչը նպաստում է թարմության
պահպանմանը:
1
2
3
4
5
6
Կաթնամթերքի անկյուն
Այստեղ կարող եք պահուստավորել կաթնամթերք, ինչպես, օրինակ, կարագ, պանիր:
Սառնարանի դռան զամբյուղ
Այստեղ են պահվում փոքր չափսերի սառեցված սննդամթերք, խմիչքներ կամ սոուսի
կոնտեյներներ:
Հավկիթի համար նախատեսված սկուտեղ
Այստեղ կարող եք պահուստավորել հավկիթները:
Սառցախցիկի գզրոց
Նախատեսված է սառնարանի թեքությունը կարգավորելու համար:
Կարգավորվող ոտնակներ
Նախատեսված է սառնարանի թեքությունը կարգավորելու համար:
7
8
9
10
11
Նշումներ
Սարքի արտաքին տեսքը կամ բաղադրամասերը կարող են տարբերվել մոդելից մոդել:
18
HY
Շահագործման
վերաբերյալ ցուցումներ
Չի թույլատրվում ջրի դիսպենսերի բաքում
ջրից բացի այլ խմիչքներ պահպանել:
Պետք է հիշել, որ սառնարանի ներսում
հնարավոր է սառցակալում, եթե դուռը
փակ չէ պատշաճ կերպով, եթե ամառվա
ընթացքում խոնավությունը բարձր է, կամ
եթե սառցախցիկի դուռը հաճախ է
բացվում:
Համոզվեք, որ գզրոցների վրա պահվող
սննդամթերքի և դռան զամբյուղի միջև կա
բավականաչափ հեռավորություն սարքի
դուռը ամբողջությամբ փակելու համար:
Դուռը բացելու ժամանակ սարքը կլանում է
տաք օդ, ինչի հետևանքով ներսի
ջերմաստիճանը կարող է բարձրանալ:
Չի թույլատրվում ավելորդ ուժ գործադրել
սարքի դուռը բացելիս կամ փակելիս:
Լուսադիոդային լամպը նախաատեսված է
բացառապես կենցաղային
սարքավորումների մեջ օգտագործման
համար և չի կիրառվում տան սենյակների
լուսավորության համար:
Եթե նախատեսել եք սարքը երկար
ժամանակ չշահագործել, սննդամթերքը
հանեք սարքի միջից և և անջատեք
հոսանքի լարը։ Ներսից մաքրեք և դռները
թեթևակի կիսաբաց թողեք, որպեսզի
կանխեք բորբոսի գոյացումը։
Էներգախնայողության
վերաբերյալ խորհուրդներ
Հետևեք, որ սառնարանում պահվող
սննդամթերքի միջև բավականաչափ
հեռավորություն լինի: Սա ապահովվում է սառը
օդի հավասարաչափ շրջանառությունն և
կրճատում է էլետրաէներգիայի սպառումը:
Տաք ուտեստները սարքի մեջ դրեք միայն
դրանք պաղեցնելուց հետո, որպեսզի կանխեք
սառցակալումը կամ ցողի առաջացումը:
Սննդամթերքը սառցախցի մեջ տեղադրելիս,
կարգավորեք սառցախցի ջերմաստիճանը, քանի
որ վերջինս պետք է լինի ավելի ցածր, քան
տվյալ պահին ցուցադրված է սարքի վրա:
Խորհուրդ չի տրվում սարքի ջերմաստիճանը
կարգավորել եղածից ավելի ցածր: Նորմալ
կլիմայական պայմաններում սառույցի
արտադրման համար անհրաժեշտ է -20 °C կամ
ավելի ցածր ջերմաստիճան:
Սննդամթերքը
մի դրեք սարքի խցիկում
տեղադրված ջերմաստիճանի սենսորի
մոտակայքում: Սենսորից պահպանեք առնվազն
3 սմ հեռավորություն:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ
ապասառեցումից հետո ջերմաստիճանի աճը
ունի իր թույլատրելի սահմանը ըստ սարքի
բնութագրի: Եթե ցանկանում եք նվազագույնի
հասցնել ջերմաստիճանի բարձրացման
ներգործությունը սննդի վրա, փաթեթավորեք
սննդամթերքը մի քանի շերտերի:
Սարքի ավտոմատ ապասառեցման համակարգը
նպաստում է նրան, որ սարքի խցիկը զերծ մնա
սառցակալումից նորմալ աշխատանքային
պայմաններում:
19
HY
Սննդամթերքի արդյունավետ
պահպանում
Պահպանեք սառեցված սննդամթերքը
սառնարանում կամ սառցախցիկում պատշաճ
կերպով փակված կոնտեյներներում:
Ստուգեք պիտանելիության ժամկետը և պիտակը
(սննդի պահպանան ցուցումներ) սննդամթերքը
սարքում տեղադրելուց առաջ:
Չի կարելի պահուստավորել սննդամթերքը չորս
շաբաթից ավել, եթե այն ենթակա արագ փչացման
ցածր ջերմաստիճանի պայմանում:
Գնելուց անմիջապես հետո սառեցված
սննդամթերքը տեղադրեք սառնարանի կամ
սառցախցիկի համապատասխան խցիկում:
Խուսափեք արդեն ամբողջությամբ հալեցված
սննդամթերքի կրկնասառեցումից:
Կրկնասառեցումը կհանգեցնի սննդամթերքի
համային և սննդային հատկանիշների
նվազեցմանը:
Չի թույլատրվում բանջարեղենը թերթի մեջ
փաթաթել և այդ ձևով դնել սարքի մեջ: Թերթի
տպագրական և նմանատիպ այլ բաղադրիչ
նյութերը կարող են աղտոտել և փչացնել
սննդամթերքը:
Խուսափեք սարքը ծանրաբեռնելուց: Բեռնեք 70
%-ից ավելի քիչ տարածություն: Սառնարանի
գերբեռնման ժամանակ սառը օդի
շրջանառությունը իրականացվում է ոչ լրիվ
ծավալով:
Պաղեցրեք տաք ուտեստները սարքի մեջ դնելուց
առաջ: Եթե սարքի մեջ դնել չափից շատ տաք
ուտեստեներ, ապա դա կհանգեցնի սարքի ներսում
ջերմաստիճանի բարձրացմանը և բացասաբար
կազդի սարքում պահվող սննդամթերքի վրա:
Եթե սննդամթերքի պահպանման ջերմաստիճանը
չափազանց ցածր է ընտրված, սննդամթերքը
կարող է սառցակալել: Մի սահմանել ավելի ցածր
ջերմաստիճան , քան անհրաժեշտ է, եթե
ցանկանում եք՝ սննդամթերքը պահպանվի ըստ
պատշաճի:
Մշտապես մաքուր պահեք սարքը:
Եթե սարքի մեջ առկա է սառույց, խցիկում մի
պահեք բարձր խոնավություն պարունակող
բանջարեղեն և պտուղներ, քանի որ դրանք կարող
են սառչել ցածր ջերմաստիճանի ժամանակ:
Հոսանքի անջատումների դեպքում զանգահարեք
էլեկտրոցանց ընկերություն և հարցրեք, թե որքան
ժամանակ կտևի։
Հոսանքի անջատման ժամանակ խուսափեք
դռների
բացումից։
Երբ էլեկտրասնուցումը վերականգնվի, ստուգեք
սննդի վիճակը:
Առավելագույն սառեցման
հզորություն
Էքսպրես Սառեցում ֆունկցիան
ապահովում է սառցախցիկում սառեցման
առավելագույն հզորություն:
Այն սովորաբար տևում է մինչև 24 ժամ և
ավտոմատ անջատվում է:
Եթե անհրաժեշտ է առավելագույն
սառեցում, նախապես յոթ ժամ շուտ
միացրեք Express Freeze ռեժիմը մինչ թարմ
սննդամթերքի պահուստավորումը
սառցախցիկում:
Առավելագույն պահուստավորում
Օդի բարելավված շրջանառություն
ապահովելու համար տեղադրեք բոլոր
գզրոցները:
Սննդամթերքի մեծ պաշարներ
պահուստավորելու անհրաժեշտության
դեպքում անհրաժեշտ է հանել
սառցախցիկի բոլոր գզրոցները
բացառությամբ ներքևի գզրոցի, իսկ
սննդամթերքը պետք է տեղադրել
անմիջապես սառցախցիկի գզրոցների վրա:
Նշումներ
Գզրոցները հանելիս ամբողջությամբ
հեռացրեք սննդամթերք գզրոցներից:
Զգուշորեն հանեք գզրոցները`
օգտագործելով բռնակները: Զգուշացեք
ինքնավնասումից:
Յուրաքանչյուր գզրոցի ձևը կարող է
տարբեր լինել, ուստի տեղադրեք
գզրոցները իրենց ճիշտ տեղերում:
20
HY
կանահավ նամրավառաԿ
րենաիցկնւոֆ և րենկոլԲ
> 1 պիՏ <
> 2 պիՏ <
7
նաճիտսամրեջ ինարանռաՍ
ինարանռաս է մւոնամհաս աՍ
:ընաճիտսամրեջ նիյախարիթ
նաճիտսամրեջ իկիցխացռաՍ
իկիցխացռաս է մւոնամհաս աՍ
:ընաճիտսամրեջ նիյախարիթ
* iF-iW
նատ է մւոնաիմ ընարանռաս վոնարՍ
:նիցնաց iF-iW
ezeerF sserpxE /մւոցեռաս սերպսքԷ
ezeerF sserpxE է մւորովագրաԿ
:նաիցկնւոֆ
1
2
3
4
միժեռ yldneirF ocE
է մւորովագրակ աՍ
Էներգախնայողության ռեժիմը՝
նպաստելով էլեկտրոէներգիայի
:ընամցեզավն իրենլաված նամռապս
)նաշնադզա նառԴ( mralA rooD
,մւորովագրակ ինաշնադզա նառԴ
ազդանշանը հնչում է, երբ դուռը բաց է
:մւոնմ
* մւոկափալեգրԱ
նամրավառակ է մւոկափալեգրա աՍ
:ըրենկաճոկ իկանահավ
5
6
7
:լեդոմ ցիլեդոմ լեվրեբրատ նե ղորակ ըրենկանահավ նամրավառաԿ
  • Page 1 1
  • Page 2 2
  • Page 3 3
  • Page 4 4
  • Page 5 5
  • Page 6 6
  • Page 7 7
  • Page 8 8
  • Page 9 9
  • Page 10 10
  • Page 11 11
  • Page 12 12
  • Page 13 13
  • Page 14 14
  • Page 15 15
  • Page 16 16
  • Page 17 17
  • Page 18 18
  • Page 19 19
  • Page 20 20
  • Page 21 21
  • Page 22 22
  • Page 23 23
  • Page 24 24
  • Page 25 25
  • Page 26 26
  • Page 27 27
  • Page 28 28
  • Page 29 29
  • Page 30 30
  • Page 31 31
  • Page 32 32
  • Page 33 33
  • Page 34 34
  • Page 35 35
  • Page 36 36
  • Page 37 37
  • Page 38 38
  • Page 39 39
  • Page 40 40
  • Page 41 41
  • Page 42 42
  • Page 43 43
  • Page 44 44
  • Page 45 45
  • Page 46 46
  • Page 47 47
  • Page 48 48
  • Page 49 49
  • Page 50 50
  • Page 51 51
  • Page 52 52
  • Page 53 53
  • Page 54 54
  • Page 55 55
  • Page 56 56
  • Page 57 57
  • Page 58 58
  • Page 59 59
  • Page 60 60
  • Page 61 61
  • Page 62 62
  • Page 63 63
  • Page 64 64

LG GA-B389SLBZ Инструкция по применению

Тип
Инструкция по применению
Это руководство также подходит для

Задайте вопрос, и я найду ответ в документе

Поиск информации в документе стал проще с помощью ИИ